Մոլորակագիտություն
From Wikipedia, the free encyclopedia
Մոլորակագիտություն՝ գիտությունների ամբողջություն, որ ուսումնասիրում է մոլորակները և նրանց արբանյակները, ինչպես նաև Արեգակնային համակարգն ամբողջությամբ և այլ մոլորակային համակարգերն իրենց էկզոմոլորակներով։ Մոլորակագիտությունն ուսումնասիրում է մոլորակների ու նրանց արբանյակների ֆիզիկական հատկությունները, քիմիական բաղադրությունը, մակերևույթի կառուցվածքը, ներքին և արտաքին թաղանթները, ինչպես նաև նրանց առաջացման և զարգացման պայմանները։ Մոլորակագիտությունը պատկանում է գիտության միջկանոնակարգված ճյուղին, որը սկզբնապես զարգացել է Երկրի մասին գիտության և աստղագիտության հիման վրա[1]։ Բայց այսօրվա դրությամբ այն իր մեջ պարունակում է այնպիսի բազմաթիվ գիտակարգեր, ինչպիսիք են մոլորակային երկրաբանությունը (գեոֆիզիկայի և գեոքիմիայի հետ), ֆիզիկական աշխարագրությունը (մոլորակների գեոմորֆոլոգիա և քարտեզագրություն), մթնոլորտի մասին գիտությունները, էկզոմոլորակների ուսումնասիրությունը և տեսական մոլորակագիտությունը[1]։ Կան և նրան կից այլ գիտակարգեր, օրինակ՝ տիեզերքի ֆիզիկա, աստղակենսաբանություն և գիտություններ, որոնք ուսումնասիրում են Արեգակի ազդեցությունը արեգակնային համակարգի մոլորակների վրա։
Գոյություն ունեն շատ գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ, որոնք ունեն մոլորակագիտության հարցերով զբաղվող ամբիոններ, ինչպես նաև ամբողջ աշխարհում կան մի քանի գիտական ինստիտուտներ։ Ամեն տարի անցկացվում են մի քանի խոշոր կոնֆերանսներ ու հրատարակվում են ամսագրեր։