Մոլորակների առճակատում
From Wikipedia, the free encyclopedia
Մոլորակների դիմակայություն, արտաքին մոլորակի դիրքը ուղեծրում, որում այն երևում է Երկրից Արեգակին հակառակ ուղղությունում։ Դիմակայության պահին մոլորակի խավարածրային երկայնությունը տարբերվում է Արեգակի երկայնությունից 180°-ով։ [1]
Դիմակայությունների մոտ դիրքերում ստեղծվում են ամենահարմար պայմանները մոլորակների ուսումնասիրության համար՝
- մոլորակները գտնվում են ամենամոտ հեռավորության վրա Երկրից (ուղեծրերի էլիպտիկության պատճառով, այս հեռավորությունը տարեց տարի փոխվում է) և
- շրջված են դեպի Երկիրը այն կիսագնդով, որը լուսավորված է Արեգակի կողմից։
Դիմակայության ընթացքում մոլորակը տեսանելի է երկնքում ամբողջ գիշեր (ծագում է արևելքում Արեգակի մայրամուտի հետ և մայր է մտնում արևմուտքում Արեգակի ծագման հետ)։
Առճակատման աստղագիտական նշանն է՝ ☍ (U+260D Յունիկոդ այլագրմամբ) կամ՝ (ձեռագիր)։