Մոմ (չափման միավոր)
From Wikipedia, the free encyclopedia
Միջազգային մոմ, լույսի ուժի՝ գործածությունից դուրս եկած միավոր, հավասար է այն կետային աղբյուրի լույսի ուժին, որը բոլոր ուղղություններով հավասարաչափ ճառագայթելիս, 1 ստեռի հավասար մարմնային անկյան ներսում առաջացնում է 1 լմ հավասարաչափ լուսային հոսք։
Միջազգային մոմը սահմանվել է 1909 թվականին և կիրառվել 1921 թվականից։ 1948 թվականին միջազգային մոմը փոխարինվել է մոմ միավորով, վերջինս էլ՝ կանդելայով (1967)։