Մոսիլեներ
From Wikipedia, the free encyclopedia
Մոսիլեներ (Մուսիլեներ կամ Մոսիլեներ) հայկական նշանավոր տոհմ Բյուզանդիայում։ Տոհմի անվան հունական օրինակը առաջացել է հայկական Մուշել (Մուշեղ) անունից։ 8-10-րդ դարերում Մոսիլեների տոհմից սերել են հայտնի զորավարներ և ծովայիններ։ 10-րդ դարում բյուզանդական կայսր Վասիլի 2-րդն իր նորավեպերից մեկում նշել է, որ իր ժամանակահատվածում Մոսիլեների տոհմը խիստ աղքատացել է[1]։ Բարեկամական կապեր են ունեցել մեկ այլ հայկական տոհմի՝ Կրինիտների հետ[2]։