Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ
From Wikipedia, the free encyclopedia
Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (ռուս.՝ Всероссийский государственный институт кинематографии имени С. А. Герасимова, ԿՀՊԻ, ВГИК (ՎԳԻԿ)[2]), Ռուսաստանի Դաշնության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային հաստատություն[3]։ Հիմնադրվել է 1919 թվականի սեպտեմբերի 1-ին Մոսկվայում։ Գտնվում է ՌԴ մշակույթի նախարարության շենքում[2]։
Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ Всероссийский государственный институт кинематографии имени С. А. Герасимова | |
---|---|
Տեսակ | կինոդպրոց, գեղարվեստի ակադեմիա և ճարտարապետական հուշարձան |
Հիմնադրված է | սեպտեմբերի 1, 1919 |
Անվանված է | Սերգեյ Գերասիմով |
Ռեկտոր | Վլադիմիր Մալիշև |
Տնօրեն | Վլադիմիր Մալիշև |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Rostokino District? |
Պարգևներ | |
Կայք | vgik.info(ռուս.)(անգլ.) |
Gerasimov Institute of Cinematography Վիքիպահեստում |
2004 թվականի մայիսից ԿՀՊԻ-ին իրականացնում է նաև մասնագիտական կրթության ծրագրեր[4]։ Ինստիտուտը ստեղծագործական մասնագետներ է պատրաստում կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսության, վիդեո և այլ արվեստների բնագավառներում։ Ինստիտուտի ասպիրանտուրան պատրաստում է գիտական և մանկավարժական գործունեությամբ զբաղվող մասնագետներ[2][5]։
2013 թվականի ապրիլի 15-ին ինստիտուտը ներառվել է Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգության հատուկ արժեքավոր օբյեկտների ցանկում[6]։