Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (1921)
From Wikipedia, the free encyclopedia
Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (ռուս.՝ Московский договор, թուրքերեն՝ Moskova Anlaşması, նաև՝ Լենին-Քեմալ պայմանագիր[1]), Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին կնքված «եղբայրության և բարեկամության պայմանագիր», որը նախապատրաստվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի (26 փետրվարի - 16 մարտի, 1921 թվական) ժամանակ։
Մոսկվայի պայմանագիր | |
---|---|
ՌՍՖՍՀ – Թուրքիա ընկերության և եղբայրության պայմանագիր | |
Պայմանագրի տիպ | ապօրինի պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
1921 թ. մարտի 16 Մոսկվա |
Ուժի մեջ է մտել | 1921 թ. սեպտեմբերի 22 |
Ստորագրել են | ՌՍՖՍՀ-ի կառավարության անունից՝ Գեորգի Չիչերին, Ջելալ Կորկմասով
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության անունից՝ Յուսուֆ Քեմալ, Ռիզա Նուր, Ալի Ֆուատ |
Կողմեր | Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն
Թուրքիայի Ազգային մեծ ժողով |
Լեզու | ռուսերեն |
Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից՝ փոխարենը ստանալով դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք հանդիսացող Սուրմալուի գավառը։ Այս պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, այդ թվում՝ ներկայիս հայ-թուրքական սահմանը, որը գործում է առ այսօր[2]։