From Wikipedia, the free encyclopedia
Մովսես[Ն 1], եբրայեցի ուսուցիչ և առաջնորդ[5], համարվում է հուդայականության ամենակարևոր մարգարեն[6][7], ինչպես նաև քրիստոնեության, իսլամի, բահայի և այլ աբրահամյան կրոնների ամենակարևոր մարգարաներեից մեկը։ Ըստ Աստվածաշնչի և Ղուրանի[8]՝ Մովսեսը իսրայելցիների առաջնորդն ու օրենսդիրն էր, որը գրել է Թորան (Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը)[9]։
Մովսես մարգարե եբրայերեն՝ מֹשֶׁה | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 1689 և ոչ ուշ քան մ. թ. ա. 1391 |
Ծննդավայր | Land of Goshen, Հին Եգիպտոս[1] կամ Հելուան |
Մահացել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 1473 և ոչ ուշ քան մ. թ. ա. 1271 |
Մահվան վայր | Նեբո (լեռ), Մովաբ[2] |
Ազգություն | Israelites? |
Կրոն | Mosaic Judaism? |
Կրթություն | անհայտ |
Երկեր | Tablets of Stone? և Ելք |
Մասնագիտություն | զորավար, կրոնական առաջնորդ, կանոնագիր, սքանչելագործ, հովիվ և կառավարիչ |
Ամուսին | Zipporah? և Tharbis? |
Ծնողներ | հայր՝ Amram?, մայր՝ Հովքաբեթ |
Զբաղեցրած պաշտոններ | biblical judge? և մարգարե |
Երեխաներ | Gershom?[3] և Եղիազար[4] |
Moses (Biblical figure) Վիքիպահեստում |
Ըստ Ելք գրքի՝ Մովսեսը ծնվել է, երբ իր ժողովուրդի՝ իսրայելցիների, որոնք ստրկացված փոքրամասնություն էին, բնակչության թիվը աճում էր, և արդյունքում Եգիպտոսի փարավոնը անհանգստանում էր, որ նրանք կարող են դաշնակցել Եգիպտոսի թշնամիների հետ[10]։ Մովսեսի երբրայեցի մայրը՝ Հովքաբեթը, թաքցնում է Մովսեսին, երբ փարավոնը հրամայում է բոլոր նորածին երբրայեցի տղաներին սպանել՝ իսրայելցիների բնակչությունը փոքրացնելու համար։ Փարավոնի աղջիկը՝ Բիֆյան, Մովսեսին գտնում է Նեղոս գետում և որդեգրում նրան։ Մի երբրայեցի ստրուկի ծեծող եգիպտացու սպանելուց հետո Մովսեսը փախնում է Մադիամի երկիր, որտեղ՝ Քորեբ լեռան վրա կրակի բոցով մորենու միջից Տիրոջ հրեշտակը երևում է նրան[11]։
Աստված Մովսեսին ուղարկում է Եգիպտոս՝ իսրայելցիներին ստրկությունից ազատելու համար։ Մովսեսը ասում է, որ ցածրաձայն ու ծանրախոս է և խնդրում է այլ, ավելի կարող մարդու ուղարկել[12], այդ պատճառով Աստված թողնում է, որ իր մեծ եղբայրը՝ Ահարոնը, իր փոխարեն խոսի[13]։ Տասը հարվածներից հետո Մովսեսը իսրայելցիներին հանում է Եգիպտոսից, որից հետո նրանք հաստատվում են Սիոն լեռան մոտ, որտեղ Մովսեսը ստանում է տասը պատվիրանները։ Անապատում 40 տարի թափառելուց հետո Մովսեսը 120 տարեկանում մահանում է Նեբո լեռան վրա[14]։
Հետազոտողների մեծ մասը համարում են, որ աստվածաշնչյան Մովսեսը լեգենդ է, բայց հնարավոր են համարում, որ Մովսեսը կամ Մովսեսի նման կերպար գոյություն է ունեցել մ․թ․ա․ 13-րդ դարում[15][16][17][18]։ Ըստ Ռաբինական հուդայականության՝ Մովսեսը ապրել է մ․թ․ա․ 1391–1271 թվականներին[19], ըստ Հիերոնիմոսի՝ Մովսեսը ծնվել է մ․թ․ա․ 1592 թվականին[20], իսկ ըստ Ջեյմս Ուշերի՝ մ․թ․ա․ 1571 թվականին[21][Ն 2]։ Եգիպտական «Մովսես» անվան հիշատակում կա Հին Եգիպտոսի գրականությունում[24][25]։ Ըստ հրեա պատմիչ Հովսեփոս Փլավիոսի՝ եգիպտացի պատմիչ Մանեթոնը գրել է Օսարսեֆ անվամբ եգիպտացի դավաճան հոգևորականի մասին, որն իրեն կոչել է Մովսես և հաջողությամբ հեղաշրջում է արել[26][27][28]։ Նա մի քանի տարի կառավարել է Եգիպտոսը, մինչև փարավոնը վերականգնել է իշխանությունը և վտարել նրան։
Մովսեսը հաճախ պատկերվել է քրիստոնեական արվեստում և գրականությունում, ինչպես օրինակ՝ Մքելանջելոյի Մովսեսը։ Աստվածաշնչի լատիներեն սխալ թարգմանության պատճառով միջնադարյան և վերածննդի ժամանակաշրջանում նա հաճախ պատկերվել է փոքր եղջյուրներով։
Երբ Սաֆրոսը թագավորեց որպես Ասորեստանի տասնչորսերորդ արքա, իսկ Օրթոպոլիսը որպես Սիկիոնի տասներկուերորդ, և Կրիասոսը որպես Արգոսի հինգերորդ արքա, Մովսեսը ծնվեց Եգիպտոսում,... - [22] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.