From Wikipedia, the free encyclopedia
Մորիս Թովմայի Փոցխիշվիլի (վրաց.՝ მორის ფოცხიშვილი, հունիսի 11, 1930[1], Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1997), վրացի բանաստեղծ։ ԽՄԿԿ անդամ 1962 թվականից։
Մորիս Փոցխիշվիլի მორის ფოცხიშვილი | |
---|---|
Ծննդյան անուն | վրաց.՝ მორის ფოცხიშვილი |
Ծնվել է | 1930, հունիսի 11 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | 1997 |
Գերեզման | Սամտավրոյի վանք |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | վրացերեն |
Ազգություն | վրացի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Moris Potskhishvili Վիքիպահեստում |
Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1954)։ 1982 թվականից եղել է «Նակադուլի» մանկապատանեկան հրատարակչության տնօրենը։ Հրատարակվել են Փոցխիշվիլիի «Բալենիները անձրևի տակ» (1957), «Սիրտը փնտրում է սիրտ», «Երջանկության ծիածանը» (1976), «Բացվի՛ր, երկինք» և այլ ժողովածուներ։ Գրել է նաև մանուկների համար։ Նրա բազմաթիվ գործեր վերածվել են երգի։
Փոցխիշվիլին նշանակալից ավանդ ունի հայ գրականության լավագույն նմուշները վրացի ընթերցողին ներկայացնելու գործում։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Հովհաննես Շիրազի («Աստղերը Սևանում», 1959, Շ․ Նիշնիանիձեի հետ) և Վահան Տերյանի («Սիրտ-ծաղիկ», 1983) ժողովածուները։ Թարգմանել է նաև Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի և այլ բանաստեղծների գործերից։
Արժանացել է Հովհաննես Թումանյանի անվան գրական մրցանակի (1982)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, Ալբերտ Շվայցերի անվան խաղաղության միջազգային մեդալով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.