Մուհամմեդ Ալի
From Wikipedia, the free encyclopedia
Մուհամմեդ Ալի (Մուհամմադ Ալի) (անգլ.՝ Muhammad Ali, հունվարի 17, 1942(1942-01-17)[1][2][2][…], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[1] - հունիսի 3, 2016(2016-06-03)[1][2][2][…], Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ[3]), ծնված որպես՝ Կասիուս Մարցելուս Քլեյ կրտսեր (անգլ.՝ Cassius Marcellus Clay, Jr.), աֆրոամերիկացի նշանավոր պրոֆեսիոնալ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ, մարդասեր և հասարակական գործիչ։
Մուհամմեդ Ալի Muhammad Ali | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1942(1942-01-17)[1][2][2][…] |
Ծննդավայր | Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[1] |
Մահացել է | հունիսի 3, 2016(2016-06-03)[1][2][2][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ[3] |
Գերեզման | Cave Hill Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ[4] |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
Կրոն | կաթոլիկություն (1942-1962) իսլամ (1962-2016) |
Կրթություն | Սանտա Մոնիկա քոլեջ և Կենտրոնական ավագ դպրոց |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Աշխատանք | Բռնցքամարտիկ, հասարակական գործիչ |
Ամուսին | Սոնջի Ռոյ (1964-1966) Բելինդա Բոյդ (Քալիլա Ալի) (1967-1977) Վերոնիկա Պորշե (1977-1986) Յոլանդա Ուիլյամս (1986-այժմ) |
Ծնողներ | Կասիոս Մարսելուս Քլեյ ավագ (հայր) Օդեսսա Օ՛Գրեյդի Քլեյ (մայր) |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մարիում Ալի, Մուհամմեդ Ալի կրտսեր, Հանա Յասմին Ալի, Լեյլա Ալի և Rasheda Ali? |
Muhammad Ali Վիքիպահեստում |
Ալին 1960 թ. 17-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ թեթև ծանրքաշային կարգում, ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (1964-1966, 1974-1978), 5 անգամ արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (1963, 1972, 1974, 1975, 1978), ըստ The Ring ամսագրի՝ «Տասնամյակի բռնցքամարտիկ» (1970-ականներ), պատմության մեջ 2-րդ բռնցքամարտիկը, ով Sports Illustrated ամսագրի կողմից արժանացել է «Տարվա մարզիկ» կոչմանը։ 1974 թվականին, մի քանի սպորտային հանդեսների կողմից ճանաչվել է «Դարի մարզիկ»։ Կարիերայի ավարտին ընդգրկվել է Բռնցքամարտի փառքի սրահում (1987) և Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում (1990)։ Վառ բանախոս է[7]։
Ծնվելով որպես Կասիուս Քլեյ՝ 1964 թվականի փետրվարի 25-ին մրցամարտում հաղթելուց հետո միանում է Դետրոյթում ստեղծված «Իսլամի ազգ» կրոնական շարժմանը, 1975 թվականին դառնում է Սուննի մուսուլման և փոխում է անունը Կասիուս Իքս (անգլ.՝ Cassius X), այնուհետև՝ Մուհամմեդ Ալի և հետագայում հանդես գալիս այդպես։ 1967 թվականին՝ երեք տարի անց իր՝ աշխարհի ծանրքաշային չեմպիոն հռչակվելուց հետո, Ալին հրաժարվում է միանալ ԱՄՆ զինված ուժերին, որն այդ ժամանակ մասնակցում էր Վիետնամի պատերազմին, ինչի պատճառով որակազրկվում է 3 տարով, ինչպես նաև զրկվում հաղթանակած տիտղոսներից։ Ե´վ Ալին էր դեմ պատերազմին, և´ իր կրոնական համոզմունքները։ Այդ ժամանակ նա նշում է. «Ես էդ Վիետ Կոնգի հետ կռիվ չունեմ․․․ դրանցից ոչ մեկն ինձ երբևէ նեգր չի անվանել» (անգլ.՝ "I ain't got no quarrel with them Viet Cong․․․ No Viet Cong ever called me nigger")։ Վերադառնալով մարզաշխարհ՝ նա ետ է գրավում աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ պայքարելով «բռնցքամարտի ոսկե դարաշրջանի» լավագույն բռնցքամարտիկների դեմ։
Այդ խոսքերով Ալին մեծ բողոքի ալիք է բարձրացնում երիտասարդ ամերիկացիների շրջանում, ովքեր դեմ էին Վիետնամի դեմ մղվող պատերազմին։ Ալիի խոսքերն իրենց հերթին ներշնչանքի աղբյուր էին հանդիսանում սևամորթների իրավունքների նշանավոր պաշտպան Մարտին Լյութեր Քինգի համար։
Ալիի անունը կապվում է բռնցքամարտի պատմության մի շարք մեծագույն մարտերի հետ։ Այդպիսի պատմական հանդիպումներից առանձնանում են նրա և Ջո Ֆրեյզերի միջև տեղի ունեցած 3 հանդիպումները, ինչպես նաև նրա ու Ջորջ Ֆորմանի մարտը, որտեղ նա 7 տարի անց ի վերջո հետ է նվաճում կորցրած տիտղոսները։
Մարզական գործունեությունը վերջացնելուց հետո զբաղվել է հասարակական և բարեգործական գործունեությամբ, եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան (1998-2008)։
1999 թվականին «Sports Illustrated» հանդեսի կողմից Ալին ճանաչվում է «Դարի մարզիկ», իսկ BBC-ի կողմից՝ «Դարի սպորտային անձ»[8][9]։