Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն (ԱԺՀ) (ադրբ.՝ Azərbaycan Xalq Cümhuriyyəti (AXC), آذربایجان جومهوریتی), Անդրկովկասի մուսուլմանների ժամանակավոր ազգային խորհրդի[1] (Ադրբեջանական ազգային խորհրդի[2]) կողմից Անդրկովկասյան Ժողովրդավարական Ֆեդերատիվ Հանրապետության գոյության ավարտի ժամանակ Թիֆլիսում (Տփղիսում) 1918 թվականի մայիսի 27-ին հռչակված անկախ պետություն[3]։
Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը հռչակված է եղել մուսուլմանների կողմից բնակեցված նախկին Կովկասյան կուսակալության, այդ թվում՝ Բաքվի և Ելիզավետպոլի նահանգների, ինչպես նաև Զաքաթալայի շրջանի տարածքներում[4]։ 1918 թվականի հոկտեմբեր-մայիս ժամանակաշրջանում ԱԺՀ տարածքի մեծամասնությունում թուրքական զորքեր էին տեղակայված, իսկ 1918 թվականի նոյեմբերի մինչև 1919 թվականի օգոստոսը Բաքվում և երկրի արևելյան մասում գտնվում էր բրիտանական բանակը։
1920 թվականի ապրիլի 27-ին ԲԳԿԲ 11-րդ բանակի ստորաբաժնումները հատել են ԱԺՀ սահմանը և ապրիլի 28-ին Բաքու մտել։ ԱԺՀ դադարել է իր գոյությունը և հռչակվել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽՍՀ)։
Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն իսլամադավան աշխարհի առաջին աշխարհիկ ժողովրդավարական պետությունն է, ինչպես նաև առաջին իսլամադավան պետությունը, որտեղ կանայք ընտրական իրավունք են ստացել։