Մուսուլման եղբայրներ
From Wikipedia, the free encyclopedia
«Մուսուլման եղբայրներ» (մասրի՝ الاخوان المسلمين), միջազգային կրոնաքաղաքական կազմակերպություն, որն ստեղծվել է 1928 թվականին Իսմայիլիայում՝ իսլամի ուսուցիչ Հասան Ալ-Բաննայի կողմից (Եգիպտոս)։ 1933 թվականին կազմակերպության շտաբ-կայանը տեղակայված է Կահիրեում։ Հասան Ալ-Բաննանը շարժումը բնութագրեց այսպես՝ «Սաֆալյան շարժում, ուղղափառ ճանապարհ, սուֆիական իրականություն, քաղաքական կազմակերպություն, սպորտային խումբ, գիտական և մշակութային համայնք, գյուղատնտեսական կազմակերպություն, սոցիալական գաղափար»[2]։ 1949 թվականին Հասան Ալ-Բաննայի մահից հետո, արդեն 1950-ին շարժման գաղափարակիցներից մեկը դարձավ Սայիդ Կութուբը, ում մահապատժի ենթարկեցին 1966 թվականին[3]։ Ասոցիացիան ունի իր բազմաթիվ հետևորդները աշխարհի տարբեր երկրներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ուներ գրեթե 500 հազար անդամ։ Ինչպես նշում է «Ժենմին Ժիբաո» թերթը (2013), կազմակերպությունն ունի մեծ տարածում։ Այն մեծ ուժերով գործում է Թունիսում, Լիբիայում, Սիրիայում և արաբական այլ երկրներում։
Մուսուլման եղբայրներ արաբ․՝ الإخوان المسلمون | |
---|---|
Տեսակ | կրոնական կազմակերպություն, Միջազգային կազմակերպություն, կուսակցություն և Islamist movement? |
Գաղափարախոսություն | religious conservatism?, Իսլամիզմ[1], Պանիսլամիզմ և Սոցիալական պահպանողականություն |
Հիմնադիր | Հասան ալ-Բաննա |
Ղեկավար | Mahmoud Hessien? և Մուհամեդ Բադի |
Ղեկավար կենտրոն | decentralized |
Ստեղծման տարեթիվ | մարտի 22, 1928 |
Ստորաբաժանումներ | Muslim Brotherhood in Egypt?, Muslim Brotherhood in Syria?, Society of the Muslim Brothers in Jordan? և Muslim Brotherhood in Iraq? |
Կայք | ikhwanweb.com |
Muslim Brotherhood Վիքիպահեստում |
Կազմակերպության կարգավիճակը միանշանակ չէ։ Մի քանի երկրներում այն հանդիսանում է լեգալ, իսկ նրա հետ կապված քաղաքական կուսակցությունները տեղեր են զբաղեցնում տարբեր երկրների խորհրդարաններում (Վերածննդի կուսակցությունը՝ Թունիսում, ազգային կոնգրեսը՝ Սուդանում, Իսլահը՝ Եմենում և այլն)։ Միաժամանակ այն ահաբեկչական կազմակերպություն է համարվում Բահրեյնում, Եգիպտոսում[4][5],, Ռուսաստանում[6], Սիրիայում, Սաուդյան Արաբիայում։