Մուրի օրենք
From Wikipedia, the free encyclopedia
Մուրի օրենք (անգլ.՝ Moore's Law), նկարագրում է մի հեռանկարային միտում հաշվողական ապարատային ապահովման պատմության մեջ։ 1958 թվականին ինտեգրալ սխեմայի ստեղծումից սկսված, այն տրանզիստորների քանակը, որոնք կարող են էժանորեն ինտեգրալ սխեմայի վրա տեղավորվեն աստիճանացուցորեն ավելացել է, ամեն երկու տարի մեկ երկնապատկվելով[1]։
Միտումը առաջին անգամ նկատվել էր Ինթելի համահիմնադիր՝ Գորդոն Մուրի կողմից, 1965 թվականի մի հոդվածում[2][3][4]։ Դա շարունակվեց մոտ կես դար, և 2005 թվականին չէր սպասվում որ գոնե մի տասամյակում էլ կանգ առնի[5]։
Թվային էլեկտրոնային սարքերի ընդունակությունների մոտավորապես ամեն չափանիշը խստորեն կապված է Մուրի օրենքից՝ մշակման արագությունը, հիշողության հզորությունը, նույնիսկ թվային կինոապարատների պիկսելների քանակը և չափը[6]։ Բոլոր սրանք էլ (մոտավորապես) աստիճանացուցորեն արագությամբ են բարելավվում[7]։ Սա դրամատիկորեն ավելացրել է թվային էլեկտրոնիկայի օգտակարությունը՝ համաշխարհային տնտեսման մոտավորապես ամեն հատվածում[8]։ Մուրի օրենքը նկարագրում է այս ուշ 20-րդ դարի և վաղ 21-րդ դարի վարող ուժը։