գերմանացի քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Յոախիմ Գաուկ (գերմ.՝ Joachim Gauck, հունվարի 24, 1940[1][2][3][…], Ռոստոկ, Նացիստական Գերմանիա[4]), գերմանացի քաղաքական գործիչ։ Գերմանիայի դաշնային նախագահ 2012 թվականի մարտի 23-ից։ Բողոքական պաստոր, ԳԴՀ-ի իրավապաշտպան շարժման արաջնորդներից մեկը, եղել է Նոր ընդդիմադիր ֆորումի ակտիվ անդամ և ռեգիոնալ ներկայացուցիչ, և 90-ականների ոչ կոմունիստական միության կողմից ԳԴՀ-ի ժողովրդական պալատի վերջին գումարման պատգամավոր[26]։ Միասնական գերմանական պետության ստեղծվելուց հետո 1990-2000 թվականներին եղել է ԳԴՀ-ի պետական պաշտպանության նախարարության արխիվների առաջին կառավարիչ։ Նա եղել է Պրահայի հռչակագիրը, ինչպես նաև կոմունիզմի հանցանքների հռչակագիրը ստորագրողների թվում։
Յոախիմ Գաուկ գերմ.՝ Joachim Gauck | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1940[1][2][3][…] (84 տարեկան) |
Ծննդավայր | Ռոստոկ, Նացիստական Գերմանիա[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | Ռոստոկի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պաստոր, ոչ գեղարվեստական գրող, համալսարանի դասախոս, լրագրող և հակակոմունիստ |
Ամուսին | Գերհիլդ Գաուկ |
Ծնողներ | հայր՝ Վիլհելմ Յոախիմ Գաուկ, մայր՝ Օլգա Գաուկ |
Զբաղեցրած պաշտոններ | Գերմանիայի նախագահ, Federal Commissioner for the Stasi Records?, Գերմանական Բունդեսթագի անդամ և ԳԴՀ Ժողովրդային պալատի անդամ |
Կուսակցություն | Նոր ֆորում և Ալյանս 90 |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Joachim Gauck Վիքիպահեստում |
Յոախիմ Գաուկը ծնվել է նավապետի ընտանիքում, այնուհետև նրա հայրը դարձավ ծովային աստիճանավոր։ Յոախիմի մայրը եղել է գրասենյակային արժեքավոր աշխատող։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին բրիտանացիները գերի վերցրին նրա հորը, որտեղից վերջինս 1946 թվականի ամռանը վերադարձավ Ռոստոկ։ Նա սկսեց աշխատել Ռոստոկի նավաշինարանում որպես աշխատանքի պաշտպանության տեսուչ։ 1951 թվականին նրան ձերբակալել են արևմտյան երկրների համար լրտեսություն անելու, ինչպես նաև հակասովետական քարոզչության կատարելու մեղադրանքով։ Սակայն բաց դատական պրոցեսի ժամանակ նա չի դատվել, այլ պարզապես «անհետացավ» ու ընտանիքը տեղեկություն չուներ նրա ճակաատագրի մասին մինչև 1955 թվականը, երբ նա ազատ արձակվեց՝ Կոնրադ Ադենաուերի ԽՍՀՄ այցից հետո։ Հոր ձերբակալումն ու բանտարկությունը մեծ ազդեցություն ունեցան Յոախիմի քաղաքական հայացքների վրա։ Արդեն դպրոցում նա չէր թաքցնում իր հակակոմունիստական հայացքները, հստակ հրաժարվելով, մասնավորապես, ընդունվել անկախ գերմանական երիտասարդների պրոկոմունիստական միության շարքերը։ Նա ուզում էր դառնալ լրագրող, բայց հակակոմունիստական հայացքները փակեցին ժուռնալիստիկա սովորելու նրա հնարավորությունը։ Դրա փոխարեն Գաուկը դարձավ Մեկլենբուրգի եկեղեցու բողոքական պաստոր։ Պաստորի գործանեությունը ԳԴՀ-ում եղել է հույժ խոչընդոտ եկեղեցում թշնամություն տիրող ռեժիմի պատճառով, այդ իսկ պատճառով Գաուկը երկար ժամանակ ԳԴՀ-ի պետական պաշտպանության նախարարության կողմից ներկայանում էր որպես հսկողության օբյեկտ։ Դոսյեում Գաուկը բնութագրվեց որպես «անուղղելի հակակոմունիստ»[27]։ 1982-1990 թվականներին Գաուկը գլխավորեց Մեկլենբուրգի եկեղեցական խորհրդի աշխատանքը։Bundesarchiv Bild 183-1990-1218-302, Joachim Gauck.jpg
Ներկայումս Գաուկը գլխավորում է Gegen Vergessen կազմակերպությունը, որը պայքարում է ձախ և աջ ծայրահեղականության հետ, հանդես է գալիս ի պաշտպանություն դեմոկրատական արժեքներին և նպաստում է գերմանական պատմության մեջ պատմական ճշմարտության ըմբռմանը երկու տոտալիտար ռեժիմների հարաբերությունների մեջ[31]։
2010 թվականին հունիսի 3-ին Յոախիմ Գաուկն առաջադրեց իր թեկանծությունը Գերմանիայի ֆեդերատիվ նախագահի պաշտոնի համար։ Նրա հիմնական մրցակիցն էր Քրիստիան Վուլֆը, նաև տիրող ռեժիմի քաղաքական առաջնորդները հայտնել են, որ նրանք հարգում են Գաուկին իր կենսագործունեության համար[32]։ Միակ կուսակցությունը, որը բացարձակապես չի ընդունել Գաուկի թեկնածությունը, եղել է Գերմանիայի «ձախերի» կուսակցությունը, որը մեկնաբանել է Գաուկի և կանաչների առաջադրումը, ինչպես համագործակցության մերժում, քանի որ ձախերը հանդիսանում են նախկին ՍՄԿԳ-ի ժառանգորդներ և ընդգրկում են ֆրակցիաներ, որոնք ֆեդերալ իշխանությունները համարում են ծայրահեղականություն[33]։
2010 թվականի հունիսի 30-ի ընտրություններին Գաուկը զիջեց Քրիստիան Վուլֆին երրորդ ընտրարշավի փուլում, ստանալով 490 ձայն ի դեմ հակառակորդի 624 ձայներին։ 2011 թվականի դեկտեմբերին, բորբոքված սկանդալից հետո, որը կապված էր Քրիստան Վուլֆի վարկ ստանալու և իր մասին տեղեկատվությունները չհրապարակելու նպատակով անկախ մամուլի վրա ճնշում գործադրելու հետ, Գաուկի անունը կրկին սկսեց արծարծվել որպես հնարավոր փոխզիջում ֆեդերալ նախագահի պաշտոնին, Քրիստիան Վուլֆի պաշտոնաթողության դեպքում։
2012 թվականին փետրվարի 20-ին ֆեդերալ վարչապետ Անգելա Մերկելը հայտնեց, որ պառլամենտական կուսակցությունները համաձայնեցրել են Գաուկի թեկնածությունը ֆեդերալ նախագահի պաշտոնին առաջադրելու համար[34]։
«Յոախիմ Գաուկի գործունեությունը համակված է ազատության և պատասխանատվության կատարելագործունեությամբ, և դա այն է, ինչը ինձ նրա հետ միացնում է, չնայած մեր միջև գոյություն ունեցող տարաձայնություններին», — ասել է Մերկելը։
2012 թվականին մարտի 18-ին Գաուկը ճանաչվեց Գերմանիայի ֆեդերալ նախագահ՝ 1232 ձայնից ստանալով 991-ը։ 2012 թվականին մարտի 23-ին Յոախիմ Գաուկը պաշտոնապես ստանձնեց իր պաշտոնը[35]։
Գաուկը պարգևատրվեց «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության առջև վաստակների համար», ինչպես նաև Մեծ սպայական խաչ շքանշանով։
1999 թվականից` Ռոստոկի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի պատվարժան դոկտոր, 2001 թվականից — Ենայի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետի պատվարժան դոկտոր։
2010 թվականին Գաուկն արժանացավ Հանսի և Սոֆի Շոլլի գրականության մրցանակի դափնեկիր «Ձմեռը ամռան մեջ» հիշողությունների գրքի համար։
Գաուկն ամուսնությունից ունի չորս երեխա, նրանցից երեքը տեղափոխվել են ԳՖՀ դեռևս 1980-ական թվականներին։ 1991 թվականից Գաուկն ապրում էր իր կնոջից առանձին, այնուամենայնիվ պաշտոնական ամուսնալուծություն չի եղել։ 2000 թվականից նրա ընկերուհին է հանդիսանում բավարական լրագրող Դանիելա Շադտը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.