From Wikipedia, the free encyclopedia
Յուլիա Վյաչեսլավի Լիպնիցկայա (ռուս.՝ Ю́лия Вячесла́вовна Липни́цкая; հունիսի 5, 1998 (26 տարեկան), Եկատերինբուրգ, ՌԴ), ռուս գեղասահորդուհի, հասակը 158 սմ է։
Յուլիա Լիպնիցկայա ռուս.՝ Юлия Вячеславовна Липницкая | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1998 (26 տարեկան) |
Ծննդավայր | Եկատերինբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | գեղասահորդուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Julia Lipnitskaia Վիքիպահեստում |
Դարձել է 2014 թ. Ձմեռային Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի 2014 թ. չեմպիոն, պատանիների 2012 թ. աշխարհի չեմպիոն և 2013 թ. փոխչեմպիոն, 2012 և 2014 թթ. Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր, 2012 թ. ՌԴ պատանիների առաջնության հաղթող[1]։
2014 թ. փետրվարի 10-ից՝ ՌԴ սպորտի վարպետ[2], 2014 թ. փետրվար ամսվա դրությամբ չմշկասահորդների միջազգային ֆեդերացիայի վարկանիշային ցանկում 3-րդն է[3]։
Յուլիա Լիպեցկայան թիմային մրցակարգով դառնալով օլիմպիական չեմպիոն գեղասահքում՝ գերազանցեց 1998 թ. ամերիկացի գեղասահորդուհի Տարա Լիպինսկիի այսպես ասած «տարիքային ռեկորդը». Յուլիան չեմպիոն դառնալու պահին 15 տարեկան 4 ամսական և 5 օրական էր[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.