From Wikipedia, the free encyclopedia
Յուպիտեր, երկնքի հռոմեական աստվածություն. նույնացվել է Զևսի հետ։ Յուպիտերը նախ և առաջ լույսի աստվածն է. նրան հաճախ կոչել են Լյուցետիոս (Լուսատու), նա համարվել է երկնքի տերը, և, երբ հռոմեացիները ուզում էին ասել «բաց երկնքի տակ», նրանք ասում էին՝ «Յուպիտերի ներքո» («սուրբ Իովե»)։ Յուպիտերը համարվում էր անձրևի աստված. նրանից էր կախված հողագործին երաշտով հարվածելը կամ նրան բերք շնորհելը։ Որոտը Յուպիտերի կամքի դրսևորումն է. կայծակի ընկած վայրը համարվում էր սրբազան։ Հռոմեական կայսրության գլխավոր տաճարը Կապիտոլյան Յուպիտերի տաճարն էր։ Յուպիտերի քրմերը եղել են ֆլամինները։ II-III դարերում Հռոմում բազմաթիվ արևելյան պաշտամունքների ներթափանցման կապակցությամբ, սկսեցին Յուպիտերի հետ նույնացնել սիրիական աստվածներին (Բաալներին)։ Անտոնիոսների օրոք Կոմմագենեի Դոլիքե քաղաքի Բաալի պաշտամունքը տարածվում է Հռոմ, որտեղ Ավենտինյան բլրի վրա կառուցվում է Դոլիքեյան Յուպիտերի տաճարը։ Հելիուպոլիս քաղաքի (այժմ՝ Բաալբեկը Լիբանանում) Բաալը ստանում է Հելիուպոլիսյան Յուպիտերի անունը. նրա հոյակապ տաճարը վերականգնել է Անտոնիոս Պիոս կայսրը (այժմ վիթխարի ավերակներ)։ Յուպիտերի հետ հաճախ նույնացվել է եգիպտական Ամոն աստվածը։ Յուպիտերին սկսեցին վերագրել Զևսի մասին եղած բազմաթիվ հունական առասպելներ։ Յուպիտերի պատկերումները չէին տարբերվում Զևսի պատկերումներից։ Այլաբանորեն, հեգնաբար, Յուպիտեր նշանակում է՝ գոռոզ, մեծամիտ, ամբարտավան մարդ։
Յուպիտեր | |
---|---|
Տեսակ | հռոմեական դիցարանի աստվածություն, գերագույն աստված և աստված |
Դիցաբանություն | հին հռոմեական կրոն[1] |
Սեռ | արական |
Լատինական գրաձև | Jupiter |
Այլ մշակույթներում | Զևս, Արամազդ, Ահուրամազդա |
Երևի համընկնում է | Զևս, Պերուն, Թոր, Jupiter?, Cimistenus?, Maleciabrudes?, Assaecus?, Adceneicus?, Nennicus?, Tamitenus? և Uxlemitanus? |
Վայր | Հռոմեական կայսրություն |
Հայր | Սատուրն |
Մայր | Ops? |
Քույր/Եղբայր | Յունոնա, Վեստա, Պլուտոն, Նեպտուն և Կերես |
Ամուսին | Յունոնա |
Կողակից | Լատոնա և Juturna? |
Զավակներ | Վուլկան, Դիանա, Հերկուլես, Բախուս, Յուվենտա, Մարս, Բելլոնա, Միներվա, Ապոլլոն, Iarbas?, Մերկուրի, Պրոզերպինա և Garamantis? |
Հատկանիշներ | կայծակի, լույսի, հաղթանակի, անձրևի, բերքատվության ու որոտի աստված, աստվածների հայրը |
Iupiter Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.