Նաուրու
From Wikipedia, the free encyclopedia
Նաուրու (նաուրուերեն՝ Naoero), պաշտոնապես Նաուրուի Հանրապետություն և նախկինում ճանաչված որպես Հաճելի կղզի, կղզի պետություն է Միկրոնեզիայում՝ Խաղաղ օվկիանոսում։ Նրա ամենամոտ հարևանը Բանաբա կղզին է Կիրիբատիում 300 կմ արևելքում։ Նաուրուն աշխարհի ամենափոքր կղզի պետությունն է՝ ունենալով 21 կմ² մակերես[1]։
Նաուրուերեն՝ Ripublik Naoero անգլ.՝ Republic of Nauru Նաուրույի հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ "Աստուծո կամքը առաջինն է" |
||||
Ազգային օրհներգ՝ Նաուրու Բվիեմա | ||||
|
||||
Մայրաքաղաք | Յարեն | |||
Պետական լեզուներ | անգլերեն, նաուրուերեն | |||
Կառավարում | ||||
- | Նախագահ | Մարկս Ստիվն | ||
Անկախ պետություն | ||||
- | Ավստրալիական, Նոր զելանդիական և բրիտանական կառավարված ՄԱԿ խնամակալությունից։ | հունվարի 31, 1968 | ||
- | Ջրային (%) | 0.01 | ||
Բնակչություն | ||||
- | մարտի 2009 նախահաշիվը | 11.320 (216-րդ) | ||
- | դեկտեմբերի 2006 մարդահամարը | 9.275 | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2006 գնահատում | |||
- | Ընդհանուր | $36.9 միլիոն (192-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $2.500 ('06 գնահատում) - $5000 ('05 գնահատում)[1] (135-րդ - 141-րդ) | ||
ՄՆԶԻ (2003) | n/a (չդասված) (n/a) | |||
Արժույթ | Ավստրալիական դոլար (AUD) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ+12) | |||
Ազգային դոմեն | .nr | |||
Հեռախոսային կոդ | +674 |
Բրիտանական համագործակցության «հատուկ անդամ» է (չի մասնակցում Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով անցկացվող խորհրդակցություններին)։
Դեկտեմբերի 15 և 16, 2009 թվականներին, Նաուրուն դարձել է չորրորդ երկիրը, որ ճանաչել է Աբխազիան[2] և Հարավային Օսիան[3]՝ որպես Վրաստանից անկախ պետություններ։
Կղզին հայտնաբերել են անգլիացիները 1798 թ.-ին։ 19-րդ դարում այստեղ բնակություն են հաստատել առևտրականներ, մարգարիտ որոնողներ։ Կղզին բազմիցս նվաճել են Գերմանիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան։ Հանուն անկախության շարժումն սկսվել է 1950-ական թվականներին։ Անկախություն է ձեռք բերել 1968 թ.-ի հունվարի 31-ին։
Բնակչության կեսից ավելին նաուրուցիներն են, բնակվում են նաև չինացիներ, Եվրոպայից և Խաղաղօվկիանոսյան կղզիներից ներգաղթածներ։