Նատուրալիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Նատուրալիզմ, գաղափար կամ հավատ է, համաձայն որի միայն բնության օրենքներն ու ուժերն են (ֆիզիկայի օրենք)(ի տարբերություն գերբնականին և հոգևորին) իշխում աշխարհի վրա. գաղափար կամ հավատ՝ բնական աշխարհից այն կողմ ոչինչ չկա[1]։ Նատուրալիզմի հետևորդները (նատուրալիստներ) պնդում են՝ բնական տիեզերքի կառուցվածքը և վարքագիծը ձևավորում են բնական օրենքները և որ յուրաքանչյուր փուլում փոփոխվող տիեզերքը այս օրենքների արդյունքն է[2]։
Նատուրալիզմը ինտուիտիվ կերպով կարելի է բաժանել մետաֆիզիկական և մեթոդաբանական բաղադրիչների[3]։ Մետաֆիզիկական բաղադրիչը այս դեպքում վերաբերում է իրականության բնույթի փիլիսոփայական ուսումնասիրությանը։ Փիլիսոփա Պոլ Կուրցը վիճում է՝ ասելով, որ բնությունը լավագույնս բացատրվում է նյութական սկզբունքներով։ Այս սկզբունքներից են զանգվածը, էներգիան և ֆիզիկական և քիմիական այլ հատկություններ, որոնք ընդունվում են գիտական հասարակության կողմից։ Համաձայն նատուրալիզմի նման տեսանկյան՝ հոգիները, աստվածները և ոգիները իրական չեն և որ բնության մեջ ոչ մի «նպատակ չկա»։ Նատուրալիզմում նման բացարձակ հավատը սովորաբար նշանակում է մետաֆիզիկական նատուրալիզմ[4]։ Ի տարբերություն, ենթադրական նատուրալիզմը աշխատանքային մեթոդներում առանց անպայմանորեն հաշվի առնելու նատուրալիզմը որպես բացարձակ հավատ՝ փիլիսոփայության մասնակցությամբ, կոչվում է մեթոդաբանական նատուրալիզմ[5]։ Թեման ընկալվող գիտելիքի փիլիսոփայությունն է։
Բացառությամբ պանթեիստների, որոնք հավատում են, որ Բնությունը և Աստված մեկն է և միևնույն բանն է, թեիստները խաղարկում են այն գաղափարը, որ բնության մեջ է ամբողջ իրականությունը։ Համաձայն որոշ թեիստների, բնական օրենքները կարելի է տեսնել որպես այսպես կոչված աստծու (աստվածների) երկրորդական պատճառներ։ 20-րդ դարում Վիլիարդ Վան Օրման Քյունը, Ջորջ Սանտայանան և այլ փիլիսոփաներ պնդում էին, որ նատուրալիզմի հաջողությունը գիտության մեջ նշանակում էր՝ գիտական մեթոդները պետք է նույնպես կիրառվեն փիլիսոփայության մեջ։ Համաձայն այս տեսակետի գիտությունը և փիլիսոփայությունը պետք է ձևավորեն շարունակական բնույթ։