Նափա
քաղաք ԱՄՆ-ում / From Wikipedia, the free encyclopedia
Նափա (անգլ.՝ Napa), նավահանգստային քաղաք ԱՄՆ-ում՝ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսարևմտյան մասում՝ «Հյուսիսային ծոց» կոչվող տարածաշրջանում՝ Խաղաղ օվկիանոսի Սան Պաբլո ծովածոցի և այդ ծոցը թափվող Նափա գետի ափերին։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն ու խոշորագույն բնակավայրն է. զբաղեցնում է 47.33 քառակուսի կիլոմետր տարածք[2], 2021 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 77.480[3][4]: Համարվում է Հյուսիսային Կալիֆոռնիայի «Գինու երկիր» անվանումով հայտնի երկրամասի կարևորագույն բնակավայրերից մեկը. այստեղ է սկիզբ առնում այսպես կոչված՝ «գինե երթուղին», որն անցնում է Նափայի դաշտավայրի գինեգործարաններով։ Քաղաքն ինքը հռչակվել է որպես ոչ միային գինեգործության, այլև զբոսաշրջության կենտրոն և համբավվել է նաև իր ռեստորաններով, արվեստի ու մշակութային միջոցառումներով։
Բնակավայր | ||
---|---|---|
Նափա | ||
Երկիր | ԱՄՆ | |
Մակերես | 46,743964 կմ², 46,999587 կմ² | |
ԲԾՄ | 20 ֆուտ | |
Բնակչություն | ▲79 246 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Պաշտոնական կայք | cityofnapa.org(անգլ.) | |
| ||