Նեգլերիազ
From Wikipedia, the free encyclopedia
Նեգլերիազ (հայտնի է նաև որպես առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտ` ԱԱՄ), գրեթե բոլոր դեպքերում մահվան ելքով ավարտվող վարակ, որն ախտահարում է գլխուղեղը ազատ-ապրող միաբջիջ էուկարիոտ Naegleria fowleri-ով։ Ախտանշանները մենինգիտանման են և ներառում են գլխացավ, տենդ, սրտխառնոց, փսխումներ, պարանոցի կարկամություն, շշմածություն և ցնցումներ[2]։ Ախտանշանները զարգանում են արագորեն, շուրջ հինգ օրվա ընթացքում, և մահը, սովորաբար, վրա է հասնում ախտանշանների ի հայտ գալուց հետո՝ մեկից երկու շաբաթվա ընթացքում[2][3]։
Նեգլերիազ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Naegleria fowleri? |
Փոխանցման ձև | կոնտակտային փոխանցում |
Հիվանդության ախտանշաններ | ageusia?, գլխացավ, nasopharyngitis?, Խոց, տենդ, դող, սրտխառնոց[1], փսխում[1], Սպազմ, մենինգիզմի նշաններ, Ուշագնացություն և Կոմա |
Բուժաքննություն | գոտկային պունկցիա, Լուսային մանրադիտակ և մանրէաբանական կուլտուրա |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 136.2 |
ՀՄԴ-10 | B60.2 |
Amoebic meningo-encephalitis Վիքիպահեստում |
N. fowleri-ն սովորաբար հանդիպում է քաղցրահամ ջրերում, ինչպիսիք են լճակները, լճերը, գետերը և գեյզերները։ Այն նաև հանդիպում է ամեոբոիդի կամ ժամանակավոր մտրակավորի փուլում ավազում, վատ պահպանվող և վատ վերահսկվող քաղաքային ջրաապահովման համակարգերում, ջրի տաքացման համակարգերում, արդյունաբերական հիմնարկությունների ջրի բացթողման տեղամասերում և վատ քլորացված կամ չքլորացված լողավազաններում։ N. fowleri-ի աղի ջրերում ապրելու ապացույցներ չկան։ Քանի որ հիվանդությունը հազվադեպ է հանդիպում, այն հաճախ չի ենթադրվում ախտորոշման ընթացքում։
Չնայած վարակը խիստ հազվադեպ է հանդիպում, այն գրեթե անխուսափելիորեն ավարտվում է մահվան ելքով[3][4][5]։ Անցած 60 տարիներին արձանագրված նեգլերիազի 450 դեպքերից միայն 7 մարդու է հաջողվել ողջ մնալ, արձանագրված դեպքերի մահացությունը կազմում է 98․5%[6]։