Նեսվիժ
From Wikipedia, the free encyclopedia
Նեսվիժ[2] (բելառուս․՝ Нясві́ж, լիտ.՝ Nesvyžius, լեհ.՝ Nieśwież, ռուս.՝ Не́свиж, իդիշ՝ ניעסוויז, լատին․՝ Nesvisium), քաղաք Բելառուսում՝ Մինսկի մարզում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ 2009 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 14.300.[3]: Նեսվիժի միջնադարյան ամրոցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Արագ փաստեր Նեսվիժ, Տեսակ ...
Նեսվիժ | |
---|---|
Տեսակ | city of raion subordinance? |
Երկիր | Բելառուս |
Վարչատարածք | Նիսվիժ |
ԲԾՄ | 182 մետր[1] |
Առաջին հիշատակում | 1446 |
Փակել
Քաղաքի կարգավիճակ ստացել է 1586 թվականին, Ռեչ Պոսպոլիտայի արքա Ստեֆան Բատորիից, Լիտվայի մեծ իշխանության պետական գործիչ Միկոլայ (Նիկոլայ) Քշիշտոֆ Ռաձիվիլի (Սիրոտկայի) խնդրանքով[4]։