Մարկոս Կոկցեոս Ներվա (Marcus Cocceius Nerva, նոյեմբերի 8, 30, Նարնի, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն[1] - հունվարի 27, 98[1], Gardens of Sallust, Հռոմէական Իտալիա, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի կայսր 96 թ. սեպտեմբերի 18-ից առ 98 հունվարի 27-ը։ Անտոնինների հարստության հիմնադիր, այսպես կոչված «հինգ բարի կայսրերից» առաջինը։ Ծնվել է Իտալիայի Ումբրիա երկրամասի Նարնիա քաղաքում (գտնվում է Հռոմից հյուսիս), զբաղեցրել է բարձրագույն պետական պաշտոններ Ներոնի, Վեսպասիանոսի և Դոմիցիանոսի օրոք, երկու անգամ ընտրվել է կոնսուլ (71 և 90 թթ.)։ Աչքի էր ընկնում իր կրթությամբ, իրավունքի գիտելիքներով, առ գրականություն հակմամբ։ Հեղինակություն է վայելել սենատորների շրջանում։ 96 թ., հաշվի առնելով այդ նկատառումները, սենատը ընտրել է Ներվային կայսր՝ սպանված Դոմիցիանոսի փոխարեն։ 97 թ. Ներվան որդեգրում է հռոմեական զորավար Մարկոս Ուլպիոս Տրայանոսին՝ դարձնելով նրան իր իրավահաջորդը։ Ներվան իրականացրել է մի շարք բարեփոխումներ, այդ թվում հողազուրկ քաղաքացիների միջև հողակտորների բաժանման լայնածավալ ծրագիր և, հավանաբար, ստեղծել է պետական ալիմենտար ֆոնդեր՝ աղքատների զավակներին աջակցություն ցույց տալու նպատակով։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ներվա (այլ կիրառումներ)

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.