Նիդերլանդներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Նիդերլանդների օբյեկտները թվով 10-ն են (2014 թվականի դրությամբ), որը կազմում է ընդհանուր թվի 0,9 %-ը։ 9 օբյեկտ ընդգրկված են մշակութային չափանիշներով, 3-ը՝ որպես մարդկային ստեղծագործական գլուխգործոց, 1-ը՝ բնական չափանիշներով։ Բացի դրանից 2014 թվականի դրությամբ ևս 9 օբյեկտ ներկայացված են թեկնածու ցանկում[1]։ Նիդերլանդները վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1992 թվականի օգոստոսի 26-ին[2]։ Նիդերլանդների առաջին օբյեկտն ընդգրկվել է ցանկում 1995 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 19-րդ նիստում։