Նիժնի Նովգորոդ
From Wikipedia, the free encyclopedia
Նիժնի Նովգորոդ[6] (ռուս.՝ Нижний Новгород, խոսակցականում հաճախ անվանվում է Нижний[7], 1932 թվականի օգոստոսի 7-ից մինչև 1990 թվականի օգոստոսի 22-ը կոչվել է Го́рький)՝ քաղաք Ռուսաստանում, Մերձվոլգյան դաշնային շրջանի ու Նիժնի Նովգորոդի մարզի վարչական կենտրոն։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Նիժնի Նովգորոդ | |||||
Нижний Новгород | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Մարզ | Նիժնի Նովգորոդի մարզՆիժնի Նովգորոդի մարզ | ||||
Շրջան | Նիժնի Նովգորոդի շրջան | ||||
Ներքին բաժանում | 8 | ||||
Քաղաքապետ | Օլեգ Սորոկին | ||||
Հիմնադրված է | 1221 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1221 | ||||
Մակերես | 410,68[1][2] - 466,5[3] կմ² | ||||
ԲԾՄ | 200 մ | ||||
Կլիմայի տեսակ | բարեխառն | ||||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||||
Խոսվող լեզուներ | ռուսերեն | ||||
Բնակչություն | 1 263 873 մարդ (2010) | ||||
Խտություն | 3077.51 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | ռուսներ — 93,93 % թաթարներ — 1,33 % մորդվաներ — 0,58 % ուկրաինացիներ — 0,53 % հայեր — 0,40 % и другие[4][5] | ||||
Կրոնական կազմ | ուղղափառ | ||||
Ժամային գոտի | UTC+3, ամառը UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | 831 | ||||
Փոստային ինդեքս | 603000-603999 | ||||
Փոստային դասիչ | 603000–603999 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 52 | ||||
Պաշտոնական կայք | admgor.nnov.ru(ռուս.)(ֆր.)(գերմ.)(իսպ.)(անգլ.) | ||||
| |||||
Գտնվում է Արևելա-Եվրոպական հարթավայրի կենտրոնում Օկա և Վոլգա գետերի միախառնման վայրում. Оկան քաղաքը բաժանում է 2 մասի՝ Վերին և Ստորին։
Քաղաքը հիմնադրվել է 1221 թվականին Յուրի Վսեվոլոդովիչի կողմից։ 1500-1518 թթ կառուցվել է քարե Կրեմլը, որը ողջ պատմության ընթացքում ոչ մի անգամ չի գրավվել։ 1817 թվականին Մակարսևկոյ շուկայի տեղափոխումից հետո այն դարձել է Ռուսաստանի ամենամեծ առևտրական կենտրոններից մեկը։ 1930-ական թվականների ինդրուստացման տարիներին քաղաքում կառուցվեց մեքենաշինական գործարան, այդ թվում՝ Գորկիի ավտոմոբիլային գործարանը[8]։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ 1941-1945 թվականներին, քաղաքը եղել է ռազմական տեխնիկայի մատակարարման կենտրոններից մեկը[9], ինչի պատճառով էլ ռմբակոծվել է։ Պատերազմից հետո քաղաքը պարգևատրվել է Լենինի շքանշանով։ 1985-ի նոյեմբերի 20-ին բացվեց մետրոյի առաջին հատվածը։ 2013-ի հունիսի 24-ին բացի մետրոյից գործարկվեց քաղաքային գնացքի առաջին գիծը։ 2018-ին քաղաքում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը։ 2021 թվականին քաղաքը դառնում է 800 տարեկան։ Ռուսաստանում այս տարին Նիժնի Նովգորոդի տարին է։