Նինոծմինդա
From Wikipedia, the free encyclopedia
Նինոծմինդա (վրաց.՝ ნინოწმინდა, մինչ 1991 թվականը՝ Բոգդանովկա), քաղաք Վրաստանի հարավում, Խանչալի լճի ափին, Սամցխե-Ջավախք մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է։ Գտնվում է ծովի մակարդակից 1940 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Թբիլիսիից` 91 կմ (Ծալկայի կողմից) և 320 կմ (Ախալցխայի կողմից)։ Քաղաք է 1983 թվականից։ Բնակչությունը՝ ▼4242 մարդ (2023)[4]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նինոծմինդա (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Նինոծմինդա | |||
ნინოწმინდა | |||
Երկիր | Վրաստան | ||
Մխարե | Սամցխե-ՋավախքՍամցխե-Ջավախք | ||
Մունիցիպալիտետ | Նինոծմինդայի մունիցիպալիտետ | ||
Հիմնադրված է | 1840 թ. | ||
Այլ անվանումներ | մինչև 1991 — Բոգդանովկա | ||
Տվյալ կարգավիճակում | 1983 թվականից | ||
ԲԾՄ | 1940 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 5144[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 94,3 %, Վրացիներ 5,3 % | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +995 361[2] | ||
Փոստային դասիչ | 3400[3] | ||
| |||
Նինոծմինդայի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են, ովքեր եկել են շրջակա գյուղերից։ 2014 թվականին Նինոծմինդան ուներ 5144 բնակիչ, որից` 2482 տղամարդ և 2662 կին։
Նինոծմինդայում գործում է կարի ֆաբրիկա, յուղապանրագործարան, մեխանիկական գործարան։ Խորհրդային տարիներին այնտեղ կար չորս միջնակարգ դպրոց (որից երեքը հայկական), գիշերօթիկ և երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, կինոթատրոն, երկու գրադարան, հիվանդանոց և այլն։ 1935 թվականից լույս էր տեսնում հայերեն թերթ ("Արշալույս")։
Քաղաքում գործում է նաև 1884 թվականին կառուցված հայկական եկեղեցին (Սուրբ Սարգիս)։
Նինոծմինդան հիմնադրվել է 1840 թվականին՝ Ռուսական կայսրության Տավրիկյան նահանգից արտաքսված աղանդավորական ռուսների` դուխոբորների կողմից։
- «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
- «საქართველოს სატელეფონო კოდები — „სილქნეტი"» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
- «საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის შედეგბი, ტომი I» (PDF). საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2003. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 7 დეკემბერი, 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 499)։ |