Նյուրնբերգյան դատավարություն
From Wikipedia, the free encyclopedia
Նյուրնբերգյան դատավարություններ (գերմ.՝ die Nürnberger Prozesse), ռազմական դատվարությունների շարք, որ անցկացվեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած տերությունների կողմից պատերազմից հետո, որտեղ դատարանի առաջ կանգնեցին Նացիստական Գերմանիայի քաղաքական, ռազմական, արդարադատության հայտնի գործիչները, ովքեր ծրագրել, իրականացրել կամ մասնակցություն էին ունեցել Հոլոքոստին և այլ պատերազմական հանցագործությունների։ Դատավարությունները անցկացվել են Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, և դրանց որոշումները ուղենիշային դեր են խաղացել դասական միջազգային իրավունքից ժամանակակից միջազգային իրավունքի անցման փուլում։ Այս դատավարություններից առաջինը և ամենահայտնին, որը նկարագրվել է որպես «պատմության մեծագույն դատավարություն» Նորման Բրիկետի կողմից, որը նախագահող բրիտանացի դատավորներից մեկն էր, ռազմական հանցագործների դատն էր «Միջազգային ռազմական տրիբունալից» առաջ։ 1945 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 1946 հոկտմեբերի 1-ը ընթացած դատավարության առջև խնդիր էր դրված իրականցնել Երրորդ Ռայխի 24 ամենակարևոր քաղաքական և ռազմական դեմքերի դատական վարույթները։ Դատավարությանը չէին մասնակցում Ադոլֆ Հիտլերը, Հայնրիխ Հիմլերը և Յոզեֆ Գեբելսը, որոնք ինքնասպանություն էին գործել 1945 թվականի գարնանը[1]։ Դատավարությունների երկրորդ փուլը անց է կացվել ԱՄՆ-ում։ Վերոհիշյալ դատական գործընթացները հետագայում օգտագործվեցին մասնավորապես ԱՄՆ-ի կողմից պատերազմական հանցագործության, մարդկության դեմ ուղղված հանցագործության, ագրեսիվ պատերազմի վերաբերյալ յուրիսդիկցիայի զարգացման համար, ինչպես նաև Միջազգային հանցագործությունների դատարանի ստեղծման համար։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նյուրնբերգյան դատավարություն (այլ կիրառումներ)
Դեպքերի հիման վրա 1961 թ․ նկարահանվել է Նյուրնբերգյան դատավարություն ամերիկյան ֆիլմ։