Նովա Իգուասու
From Wikipedia, the free encyclopedia
Նովա Իգուասու (պորտուգալերեն՝ Nova Iguaçu), քաղաք Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում։ Զբաղեցնում է 524 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2016 թվականի հուլիսի 1-ի տվյալներով եղել է 797.435[2]: Նահանգում մեծությամբ չորրորդ բնակավայրն է։ Մտնում է Ռիո դե Ժանեյրոյի մետրոպոլիսային շրջանի և Բայշադա Ֆլումինենսեի կազմի մեջ (վերջինս իրենից ներկայացնում է Ռիոյի արվարձանների շարքը՝ մոտավորապես երեք միլիոն ընդհանուր բնակչությամբ)։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Նովա Իգուասու | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Հիմնադրված է | հունվարի 15, 1833 թ. | ||||
Մակերես | 521,249 կմ² | ||||
ԲԾՄ | 25±1 մետր, 54 մետր | ||||
Բնակչություն | ▼785 882 մարդ (2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC−3 | ||||
Հեռախոսային կոդ | 21 | ||||
Փոստային դասիչ | 26023-000 | ||||
Պաշտոնական կայք | novaiguacu.rj.gov.br | ||||
| |||||
Նովա Իգուասուի համայնքային սահմանագծի ներսում են ընկած Mata Atlântica անվանումով հայտնի ջունգլիների շուրջ 200 քառակուսի կիլոմետրը, Tinguá կենսաբանական արգելոցը[3][4], ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող Serra de Madureira տարածքը, «Ատլանտյան անտառային խճանկար» անվանումով հայտնի հատուկ պահպանվող միավորի մի մասը[5], Ժասերուբա բնապահպանական տարածքի 2353 հեկտարը[6], Մենդանյա ազգային պարկի 4.398 հեկտարը[7]։