Նովրուզը (պարս.՝ نوروز, «նոու»՝ «նոր» և «ռուզ»՝ «օր» բառերից, հին պարսկերենով՝ «Նոր լույս») անվանումն է իրանական օրացույցների Ամանորի և համապատասխան ավանդական տոնակատարությունների[3]։ Նովրուզը նաև կոչվում է «պարսկական Ամանոր»[4][5][6]։

Արագ փաստեր Նոռուզ, Տեսակ ...
Փակել
Thumb
Վայրի կեռասի ծառ գարնանը

Նովրուզը նշվում է իրանական, աֆղան և քուրդ ժողովուրդների և հարակից մշակութային մայրցամաքի կողմից և տարածվել է բազմաթիվ այլ մասերում աշխարհում, ներառյալ մասեր Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Հարավային Ասիայում, հյուսիսարևմտյան Չինաստանում, Ղրիմում և որոշ խմբերի Բալկաններում։

Նովրուզը նշում է գարնան առաջին օրը և իրանական օրացույցի տարվա սկիզբը։ Այն տոնվում է աստղագիտական գարնանային գիշերահավասարի օրին, ինչը սովորաբար տեղի է ունենում մարտի 21-ին կամ նախորդ/հաջորդ օրը, կախում ունենալով տեղադրությունը նշվումին։ Ինչպես նաև լինելով զրադաշտական տոն և ունենալով նշանակություն ժամանակակից իրանցիների զրադաշտական նախնիների միջև, Նովրուզը նշվում է միևնույն ժամանակ Հարավային Ասիայի մասերում որպես Ամանոր։ Այդ պահը որ Արևը անցնում է երկնային հասարակածը և հավասարեցնում է գիշերը և ցերեկը հաշվարկվում է հենց ամեն տարի և իրանցի ընտանիքները հավաքվում են միասին դիտարկելու ծեսը։

Ծագումով ամենասուրբ զրադաշտական փառատոնը, Նովրուզը կարծում են որ հնարվել է Զրադաշտի կողմից, թեև չկա ծագումին հստակ ամսաթիվը[7]։ Աքեմենյանների կայսրության ժամանակից ի վեր, պաշտոնական տարին սկսել է «Նոր օրով», երբ Արևը թողնում է Ձկների կենդանակերպը և մտնում է Խոյ կենդանակերպը, որը նշանավորում է գարնանային գիշերահավասարը։

Փուրիմ հրեական փառատոնը հավանաբար ծագել է Նովրուզից[8]։ Այն նաև սուրբ օր է սուֆիների, իսմայիլների, ալավիների, ալևիներ և բահաիական հավատքի հետևորդների կողմից[9]։

Գրությունում, Նովրուզը նախ հայտնվել է պարսկական գրառումներում 2-րդ դարում բայց նաև կարևոր օր էր Աքեմենյանների տոհմի ժամանակ (մոտավորապես 648-330 մ.թ.ա.), որտեղ Պարսկական կայսրության տակ գտնվող տարբեր ազգերի թագավորները արժեքավոր նվերներ էին բերում կայսրին, որը նաև կոչվում էր արքայից արքա (Շահանշահ), Պարսկաստանի Նովրուզի օրով։ Նշանակությունը Նովրուզի Աքեմենյանների կայսրությունում այնպիսին է, որ պարսից արքա Կամբյուսես IIի նշանակումը որպես Բաբելոնի թագավոր օրինականացվել էր միայն Ամանորի փառատոնի իր մասնակցությունից հետո[10]։

2010 թվականին, ՄԱԿ-ի գլխավոր ժողովը ճանաչել է Նովրուզի միջազգային օրը, որակելով դա պարսկական ծագումով գարնանային փառատոն, որը նշվում է ավելի քան 3000 տարի[11][12]։ ՄԱԿ-ի «Ոչ-նյութական ժառանգության պահմանման համար միջկառավարական հանձնաժողով»-ի հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 28 - հոկտեմբերի 2, 2009 թվականին միջև Աբու Դաբիում, Նովրուզը պաշտոնապես գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ-նյութական մշակութային ժառանգության ցուցակին վրա[13][14][15][16]։

Նովրուզի ավանդույթները

Thumb
Հաֆթ սինի սփռոց

Նովրուզի ընթացքում, Իրանում, Ադրբեջանում և Աֆղանստանի որոշ մասերում սփռոցի վրա սեղան է բացվում, որը կոչվում է Հաֆթ սին։ Հաֆթ պարսկերեն նշանակում է յոթ, իսկ սինը պարսկական այբուբենի (որի հիմնական մասը փոխառված է արաբական այբուբենից) 15-րդ տառն է, հայերեն սե տառի համարժեքը։ Այս սփռոցի վրա պետք է շարված լինեն ս տառով սկսվող յոթ իր՝ չքաղված նորածիլ կանաչի՝ ափսեում (սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), աղտոր կամ սումախ (սոմաղ), և քացախ (սեռքե)։ Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, սմբուլներ (հիացինտներ), ներկած հավկիթներ, մետաղադրամներ, և Շահնամե, Հաֆեզի դիվան, Ղուրան կամ Ավեստա գրքերից մեկը և այլ իրեր։

Thumb
Հաջի Ֆիրուզը դահիրայով

Իրանում նաև գոյություն ունի Հաջի Ֆիրուզի ավանդութը, ըստ որի մի տղամարդ սևացնում է երեսն ու ձեռքերը, կարմիր հագուստ հագնում կարմիր գլխարկով, և փողոցներում իր հետ դափ կամ դահիրա է ման ածում և հետը երգում, ասմունքում ու պարում՝ մարդկանց իր հետ երգեցնելով և ծիծաղեցնելով։

Նովրուզի ժամանակ նաև հարազատները այցելում են միմյանց և մեծերը երեխաներին դրամ են նվիրում։

Երկրներ որոնք ունեն Նովրուզը որպես պաշտոնական տոն

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.