From Wikipedia, the free encyclopedia
Նորայր Էդուարդի Դանիելյան (օգոստոսի 1, 1967[1], Վարդաձոր, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ - հոկտեմբերի 19, 1993, Խաչեն, Ասկերանի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոս, Արցախի պաշտպանության բանակի փոխգնդապետ (1993), ԼՂՀ ԳԽ պատգամավոր (1993 թվականից)[2]։
Նորայր Էդուարդի Դանիելյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1967[1] |
Ծննդավայր | Վարդաձոր, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1993 (26 տարեկան) |
Մահվան վայր | Խաչեն, Ասկերանի շրջան, Արցախ |
Ազգություն | Հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Պարգևներ և մրցանակներ |
Նորայր Դանիելյանը ծնվել է 1967 թվականի օգոստոսի 1-ին Մարտակերտի շրջանի Վարդաձոր (նախկին՝ Գյուլաթաղ) գյուղում։ 1984 թվականից սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում, 1989 թվականից մասնակցել է Արցախյան ազատագրական պայքարին։
1990 թվականին վերակառուցել է Ջանյաթաղի դաշտային օթևանը, հիմնադրել Քաջավան գյուղը։ 1990 թվականի հոկտեմբերի 4-ին Նորայր Դանիելյանը ձերբակալվել է ԽՍՀՄ ՆԳՆ զինվորների կողմից, այնուհետև պահվել Շուշիի, ապա՝ Բաքվի բանտերում։ 1992 թվականի ապրիլի վերջին փոխանակմամբ ազատ է արձակվել։
1992 թվականին դարձել է Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար։ Մասնակցել է Մարտակերտի, Քելբաջարի և Կուբաթլուի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1993 թվականից ընտրվել է ԼՂՀ ԳԽ պատգամավոր։ Զոհվել է անհայտ հանգամանքներում՝ 1993 թվականի հոկտեմբերի 18-ին, Խաչենում։ Տարածված կարծիքի համաձայն Նորայրը սպանվել է դավադրաբար՝ հայերի ձեռքով։
Ամուսնացած չէր։ Թաղված է Ստեփանակերտում։
Հետմահու արժանացել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.