Շախմատային Օսկար
From Wikipedia, the free encyclopedia
Շախմատային Օսկար, ամենամյա մրցանակ, որը շնորհվում է վերջին 12 ամսվա ընթացքում գերազանց արդյունքներ արձանագրած շախմատիստին։
Արագ փաստեր Մասն է, Մարզաձև ...
Շախմատային Օսկար
Մասն է | շախմատային տերմինաբանություն | |
---|---|---|
Մարզաձև | շախմատ | |
Պարգևատրող | Շախմատային մամուլի միջազգային ասոցիացիա, 64 - Շախմատային տեսություն | |
Պաշտոնական կայք | oscar.fide.com |
Փակել
Մրցանակը շախմատիստներին շնորհելու նախաձեռնությունը պատկանում է իսպանացի լրագրող Խորխե Պուիգին և Շախմատային մամուլի միջազգային ասոցիացիային (AIPE)։ Սկզբում քվեարկությանը մասնակցում էին միայն լրագրողները։ Հետագայում նրանց միացան մրցաշարերի կազմակերպիչները և մարզիչները։ AIPE-ի կազմալուծումից հետո մրցանակը մի քանի տարի չէր շնորհվում։
1995 թվականին ռուսաստանյան «64» շախմատային հանդեսի նախաձեռնությամբ պարգևատրումը վերականգնվեց, իսկ 2014 թվականից կրկին դադարեցվեց։
Առաջին օսկարակիրը դանիացի գրոսմայստեր Բենտ Լարսենն է (1967)[1]։