Շախմատային օլիմպիադա 2022
From Wikipedia, the free encyclopedia
Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադա, ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպված բաց և կանանց շախմատային մրցաշար, որը տեղի է ունեցել Հնդկաստանի Չեննայ քաղաքում։ Այն իր մեջ ներառել է նաև շախմատի մասսայականացմանն ուղղված տարբեր միջոցառումներ։ Սկզբում մրցաշարը նախատեսված էր անցկացնել Խանտի Մանսիյսկում, որտեղ տեղի է ունեցել 2010 թվականի շախմատի օլիմպիադան, սակայն հետագայում ՖԻԴԵ-ի որոշմամբ մրցաշարի անցկացման վայրը տեղափոխել է Մոսկվա[2]։ Օլիմպիադան պետք է տեղի ունենար 2020 թվականի օգոստոսի 5-17-ը, սակայն COVID-19 համավարակի պատճառով այն հետաձգվել է։
Շախմատային օլիմպիադա 2022 | |||
---|---|---|---|
Վայր | Չեննայ[1] | ||
Շախմատիստների քանակ | 1736 | ||
Բացման արարողություն | հուլիսի 28, 2022 | ||
Փակման արարողություն | օգոստոսի 10, 2022 | ||
chennai2022.fide.com | |||
|
Ուկրաինա ռուսների ներխուժման կապակցությամբ ՖԻԴԵ֊ն հանդես է եկել Ռուսաստանից մրցաշարերը հանելու հայտարարությամբ[3]։
2022 թվականի մարտի 15-ին Շախմատի միջազգային ֆեդերացիան հանդես է եկել օլիմպիադայի անցկացման վայրի մասին նոր հայտարարությամբ՝ այն առաջին անգամ անցկացվում է Հնդկաստանում՝ Չեննայ քաղաքում[4][5]։
Օլիմպիադային մասնակցել է 1733 շախմատիստ, որոնցից 935-ը բաց մրցաշարին, 798-ը՝ կանանց[6][7]։
Մրցաշարի բաց հատվածում հաղթող է ճանաչվել Ուզբեկստանի հավաքականը, որը եղել են մրցաշարի միակ անպարտելի թիմը՝ ութ հաղթանակ, երեք ոչ-ոքի՝ ընդհանուր 19 միավոր[8]։ 19 միավոր է վաստակել նաև երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի հավաքականը, որը 9-րդ տուրում Ուզբեկստանից կրած պարտության և ավելի ցածր գործակիցների պատճառով արժանացել է արծաթե մեդալի[9][10] ։ Օլիմպիադայի բրոնզե մեդալը բաժին է հասել Հնդկաստանի երկրորդ թիմին[11]։
Կանանց մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել Ուկրաինայի հավաքականը, որը յոթ հաղթանակից և չորս ոչ-ոքիից հետո վաստակել է 18 միավոր։ Երկրորդ տեղը 18 միավորով գրավել է Վրաստանի հավաքականը, որը ավելի ցածր գործակիցների պատճառով արժանացել է արծաթե մեդալի[12][13]։ Հնդկաստանի առաջին թիմը մրցաշարի ընթացքում վաստակել է 17 միավոր և զբաղեցրել երրորդ տեղը։ 17 միավոր են վաստակել նաև Միացյալ Նահանգների և Ղազախստանի հավաքականները, սակայն ավելի ցածր գործակիցների պատճառով զբաղեցրել են համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ տեղերը[14]։