From Wikipedia, the free encyclopedia
Շախմատի միջազգային օր (անգլ.՝ International Chess Day), շախմատին նվիրված ամենամյա միջազգային տոն։ Այն նշվում է հուլիսի 20-ին՝ ՖԻԴԵ-ի հիմնադրման օրը[1]։
Շախմատի միջազգային օր | |
---|---|
Շախմատ | |
Պաշտոնապես | International chess day |
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | հուլիսի 20 |
Տոնվում է | տարբեր երկրներում |
Հաստատված | ՖԻԴԵ |
Տոնում | ամենամյա |
Անվանված է | ՖԻԴԵ |
Նման | World Chess Day? |
Կապված | Շախմատ |
Կայք | internationalchessday.com/#main և un.org/en/observances/world-chess-day(անգլ.) |
Շախմատի միջազգային օրը տոնվում է 1966 թվականից։ Տոնի ստեղծման գաղափարն առաջացել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) մոտ, որը հիմնադրվել է 1924 թվականի հուլիսի 20-ին Փարիզում[2]։ Ըստ ՖԻԴԵ-ի տվյալների՝ 2012 թվականին աշխարհում հաշվառվել է մշտապես շախմատ խաղացող 605 միլիոն մեծահասակ[3]։
Տոնը նշվում է 178 երկրներում։ Այս օրը անցկացվում են տարբեր թեմատիկ մրցություններ[4]։ Միաժամանակյա խաղեր են անցկացվում նույնիսկ բանտերում[5]։
2004 թվականի հուլիսի 20-ին Կրեմլում աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովը միաժամանակյա խաղեր է անցկացրել։ Նա ոչ-ոքի է խաղացել պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկիի հետ։ Նրանք խաղացել էին 150,000 ամերիկյան դոլար արժողությամբ խաղաքարերով[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.