Շայա Լաբաֆ
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Շայա Սայիդ Լաբաֆ[4] (անգլ.՝ Shia Said LaBeouf, հունիսի 11, 1986(1986-06-11)[1][2], Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3])[5], ամերիկացի դերասան և ռեժիսոր[6][7]։ Երիտասարդների շրջանակում ճանաչվածություն է ձեռք բերել իր Լուիզ Սթիվենսի դերով՝ «Disney Channel»-ի «Իվեն Սթիվենս» սերիալում։ 2001 թվականին Շայան այդ դերի համար անվանակարգվել է «Երիտասարդ դերասան» մրցանակին, իսկ 2003 թվականին արժանացել է «Daytime Emmy» մրցանակին։ 1998 թվականին նկարահանվել է «Սուրբ ծննդյան ուղի» ֆիլմում։ 2004 թվականին կատարել է առաջին ռեժիսորական աշխատանքները «Let's Love Hate» ֆիլմի նկարահանման ընթացքում։ Ռեժիսորել է կարճամետրաժ «Maniac» ֆիլմը
Շայա Լաբաֆ անգլ.՝ Shia LaBeouf | |
---|---|
Շայա Լաբաֆը 2014-ին | |
Հասակը | 176 սմ |
Ծնվել է | հունիսի 11, 1986(1986-06-11)[1][2] (37 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Կրթություն | Alexander Hamilton High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | կատակերգու, կինոռեժիսոր, հնչյունավորող, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, ռեփեր և performance artist |
Ակտիվ շրջան | 1998–այժմ |
Ժանրեր | Ֆանտաստիկա Արկածային Թրիլեր |
Ընտրանի | "Տրանսֆորմերներ", "Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը", "Տրանսֆորմերներ։ Կործանվածների Վրեժը", "Կոնստանտին", "Տրանսֆորմերներ։ Լուսնի Մութ Կողմը" |
Ամուսին(ներ) | Միա Գոթ |
Համատեղ ապրող(ներ) | Միա Գոթ, FKA twigs, Մարգարեթ Քուոլի, Իսաբել Լուկաս, Քերրի Մալլիգան և Միա Գոթ |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID nm0479471 |
ԿինոՊոիսկ | ID 30162 |
2007 թվականին աչկի է ընկել «Disturbia» և «Surf's Up» ֆիլմերում կատարած դերերի համար։ Նույն թվականին ընտրվել է Մայքլ Բեյի «Տրանսֆորմերներ» գիտաֆանտաստիկ ֆիլմի գլխավոր պրոտոգինիստի՝ Սեմ Ուիքլիի դերակատար։ «Տրանսֆերմերները» դարձել է 2007 թվականի ամենահաջողված ֆիլմերից մեկը։
Շայան հիշարժան դերեր է ունեցել նաև «Ուոլ Սթրիթ։ Փողը չի քնում», «Նիմֆոմանուհի» և «Ցասում» ֆիլմերում