Շաքարեղեգ
բույսերի տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Շաքարեղեգ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա շաքարատու բույսերի ցեղ։ Ցողունը կանգուն է, բարձր (մինչև 6 մ)։ Ծաղկաբույլը խոշոր հուրան է։ Ցողունի պարենքիմային բջիջներում կուտակվում է շաքար։ Հայտնի է շաքարեղեգի 5 տեսակ, ազնիվ շաքարեղեգները, որը վայրի վիճակում չեն հանդիպում, մշակվում են հիմնականում հիբրիդները։ Բերբերի շաքարեղեդի տեսակն ունի հզոր արմատային համակարգ, ցողունը բարակ է, տարածված է Հնդկաստանի մերձարևադարձային գոտում։ Վայրի շաքարեղեգի տեսակը դիմանում է մինչև —30 °C ցրտի և հիվանդությունների։ Վայրի տեսակ է, ունի տարածման մեծ արեալ՝ Ասիան, Հյուսիսային Աֆրիկան, Սիրդարյա, Ամուդարյա գետերի ափերը։ Saccharum robustum տեսակը վայրի վիճակում տարածված է Հնդկաստանում, Չինաստանում։ Մշակվում է Ճապոնիայում։ Տեսակը վայրի աճում է Նոր Գվինեայում։ Շաքարեղեգի վայրի տեսակներն աճում են Հյուսիսային Աֆրիայում, Աֆղանստանում, Պակիստանում, Հնդկաստանում, Բիրմայում, Ճապոնիայում, Ինդոնեզիայում, Նոր Գվինեայում, Միջին Ասիայում։ Հայրենիքը Հարավարևելյան Ասիան է։ Հնդկաստանում մշակվել է դեռես մ․թ․ա․ 3–րդ հազարամյակում, 15–րդ դարում բերվել է Իսպանիա, ավելի ուշ՝ Կուբա, Մեքսիկա, Ամերիկա։ Կուբան, Ճամայկան և Հայիթին շաքարեղեգի շաքարի արտադրության հիմնական երկրներն են։ Բերքատվությունը 400-500 ց/հա է, իսկ փորձնական հողամասերում՝ մինչև 2000 ց/հա։ Շաքարեղեգը բազմացնում են կտրոններով։