Շյոնբրուն
From Wikipedia, the free encyclopedia
Շյոնբրունի պալատ (գերմ.՝ Schloß Schönbrunn), Ավստրիական կայսրության Հաբսբուրգների արքայատոհմի կայսրերի ամառային նստավայրը[1]։ Գտնվում է Վիեննայում, Ավստրիա։ 1441 սենյակ ունեցող, բարոկկո ոճով պալատը համարվում է Ավստրիայի ամենակարևոր ճարտարապետական, մշակութային և պատմական հուշարձաններից մեկը[2]։
Արագ փաստեր Պալատ Շյոնբրուն, Երկիր` ...
Պալատ Շյոնբրուն | |
---|---|
Schloss Schönbrunn | |
Երկիր` | Վիեննա |
Ճարտարապետական ոճ` | բարոկկո |
Ճարտարապետ` | Յոհան Բեռնարդ, Ֆիշեր Ֆոն Էռլախ (1695–1700), Ն․Պակասսի (1744–1749) |
Կառուցման ժամանակաշրջան` | 1696 - 1713 |
Փակել
1996 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ցանկում ընդգրկվել են պալատը և այգին իրենց բազմաթիվ շատրվաններով և արձաններով, ինչպես նաև 1752 թվականին կառուցված Շյոնբրունի կենդանաբանական այգին, որը համարվում է ամենահինը աշխարհում[3]։