Շոտլանդիա
երկիր Եվրոպայի հյուսիս-արևմուտքում: Մեծ Բրիտանիայի վարչաքաղաքական մաս / From Wikipedia, the free encyclopedia
Շոտլանդիա (անգլ.՝ Scotland, գաել.՝ Alba), Մեծ Բրիտանիայի[1][2][3] վարչաքաղաքական մաս։ Գրավում է Մեծ Բրիտանիա կղզու հյուսիսային մասը և հարակից (Հեբրիդյան, Օրկնեյան և Շոտլանդական) կղզիները։ Եվրոպա մայրցամաքից բաժանվում է Հյուսիսային ծովով, Պա դե Կալե և Լա Մանշ նեղուցներով։
Շոտլանդիա | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | Մեծ Բրիտանիայի երկրներ, ազգ և երկիր | ||||
Մտնում է | Միացյալ Թագավորություն | ||||
Ներառում է | Օրկնեյան կղզիներ, Աբերդինշիր, Aberdeen City?, Արգայլ ընդ Բյութ, Անգուս, Clackmannanshire?, Դամֆրիս ընդ Գալոուեյ, Dundee City?, Արևելյան Էյրշիր, Էդինբուրգ, East Dunbartonshire?, Արևելյան Լոթիան, Outer Hebrides?, East Renfrewshire?, Falkirk?, Ֆայֆ, Գլազգո, Հայլենդ, Inverclyde?, Midlothian?, Moray?, Նորթ Էրշիր, North Lanarkshire?, Փերթ և Կինրոս, Renfrewshire?, South Ayrshire?, Սքոթիշ Բորդերս, South Lanarkshire?, Stirling?, Արևմտյան Դանբարտոնշիր, Ուեսթ Լոտիան և Շետլանդյան կղզիներ | ||||
Պետական լեզու | անգլերեն, գելական շոտլանդերեն և շոտլանդերեն | ||||
Մայրաքաղաք | Էդինբուրգ | ||||
Օրենսդիր մարմին | Շոտլանդիայի խորհրդարան | ||||
Երկրի ղեկավար | Չարլզ III | ||||
Կառավարության ղեկավար | Humza Yousaf? | ||||
Ազգաբնակչություն | ▲5 404 700 մարդ (2016) | ||||
Հիմն | Շոտլանդիայի ծաղիկը | ||||
Արժույթ | Ֆունտ ստերլինգ | ||||
Ժամային գոտի | UTC+0 և UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | +44 | ||||
Ինտերնետ-դոմեն | .scot? | ||||
gov.scot(անգլ.) |
Շոտլանդիայի մայրաքաղաքն է Էդինբուրգը։
Շոտլանդիան իր անկախությունը ստացել է 1314 թվականին այն բանից հետո, երբ Ռոբերտ Բրյուսը պարտության մատնեց անգլիական բանակին Բաննոկբերնի (Bannockburn) ճակատամարտում։
Շոտլանդիայի թագավորությունը անկախ պետություն մնաց մինչև 1707 թվականի մայիսի 1-ը, որից հետո միության ակտով այն միացավ Անգլիային՝ ստեղծելով Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն։ 1707 թվականից հետո առաջին անգամ 1999 թվականի հուլիսի 1-ին Շոտլանդիայում կրկին ձևավորվեց իր սեփական խորհրդարանը։