Շուշի
քաղաք Ադրբեջանի Հանրապետությունում, որը մինչև 2020 թվականի նոյեմբերի 8-ը վերահսկվում էր Արցախի Հանրապետության կողմից / From Wikipedia, the free encyclopedia
Շուշի[2][3][4], քաղաք Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում[5][6][7][8][9], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[6][7][8][9] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շուշիի շրջանի վարչական կենտրոնը, իսկ ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ համարվում է համանուն շրջանի բնակավայր։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուշի (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Շուշի | |||
| |||
Երկիր | Արցախի Հանրապետություն | ||
Շրջան | Շուշիի շրջան (Արցախ) | ||
Համայնք | քաղաք Շուշի | ||
Քաղաքապետ | Արծվիկ Սարգսյան[Ն 1] | ||
Հիմնադրված է | 1752 թ. | ||
Առաջին հիշատակում | 1428 | ||
Այլ անվանումներ | Շոշ, Շուշի | ||
Մակերես | 5,5 կմ² | ||
ԲԾՄ | 1368 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | Հայեր մարդ (2005) | ||
Ազգային կազմ | Հայեր, արցախցիներ | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Շուշեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374, +97 | ||
Ավտոմոբիլային կոդ | 58 | ||
Պաշտոնական կայք | | | ||
| |||
Մինչև 1923 թվականը՝ Պարսկաստանի և Ցարական Ռուսաստանի տիրապետության ժամանակաշրջաններում, այն եղել է վերջինների կազմում գտնվող կիսանկախ Արցախի քաղաքական-մշակութային կենտրոնը։ Մինչև 20-րդ դարը կարևոր դերակատարություն է ունեցել ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։
1920 թվականին թուրքական բանակի աջակցությամբ ադրբեջանցիներն իրականացրել են քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմող հայ ազգաբնակչության կոտորած և բռնագաղթ[10]։ Խորհրդային ժամանակաշրջանում քաղաքը ընդգրկված է եղել ԽՍՀՄ կազմում գտնվող Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում ներառված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո սկսված Արցախյան պատերազմի ժամանակ դարձել էր հայ-ադրբեջանական պատերազմի թատերաբեմ։ 1992 թվականի մայիսի 9-ին հայկական զինված ուժերի կողմից ազատագրվել է նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներից։ 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ նոյեմբերի 7-ից 9-ը (այլ տվյալներով՝ 5-ից 6-ը) անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո[11]։