![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/09/Spinel2.jpg/640px-Spinel2.jpg&w=640&q=50)
Շպինելներ
From Wikipedia, the free encyclopedia
Bobo (գերմ․ Spinell), բարդ օքսիդների կարգի միներալների խումբ A(A, B)o4 ընդհանուր բանաձևով, որտեղ A=Mg, Zn, Mn, Fe2+Co, Ni․B-Al, Fe3+, Cr, Mn9+, Ti4+, V3+։ Շպինեները պինդ լուծույթների համակարգեր են՝ A և В կատիոնների լայն զարգացած իզոմորֆիզմով։ Կատիոնի գերակշռող քանակից կախված տարբերում են ալյումաշպինելներ, ֆեռիշպինելներ, քրոմշպինելներ, տիտանշպինելներ, վանադիումշպինելներ։ Շպինելների բյուրեղային համակարգը խորանարդային է։ Առաջացնում են հիմնականում օկտաէդրիկ բյուրեղներ։ Կարծրությունը՝ 5-8, խտությունը՝ 3500—5100 կգ/մ3։ Շպինելներն առաջանում են բարձր ջերմաստիճանային պայմաններում։ Քրոմի, երկաթի, մանգանի, ցինկի կարևոր հանքանյութեր են։ Կիրառվում են նաև խեցեգործության, հրակայուն իրերի, ջերմակայուն ներկերի արտադրության մեջ։ Կարմիր և կապտավուն (հազվադեպ) շպինելները (ազնիվ շպինելներ) թանկարժեք քարեր են (ռուբին, ռուբիցել և այլն)։
Շպինելներ | |
---|---|
![]() | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | MgAl₂O₄[1] |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 4.BB.05[2] |
Դանա դասակարգում | 7.2.1.1 |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | Խորանարդային համակարգ[2] |
Մոոսի կարծրություն | 8 |
Ենթակատեգորիա | շպինելներ[3] |