Շվեյցարիայի սահմանադրություն
From Wikipedia, the free encyclopedia
Շվեյցարիայի համադաշնության դաշնային սահմանադրություն, կազմակերպում է դաշնային երկրի գործունեությունն ու հարաբերությունները կանտոնների հետ, երաշխավորում է մի շարք իրավունքներ քաղաքացիների համար և կողմնորոշում է սոցիալական իր քաղաքականությունը[1]։ Այսօր Շվեյցարական համադաշնությունը կիրառում է երրորդ սահմանադրությունը ՝ 1848 և 1874 թվականներից հետո։ Այն ընդունվել է կանտոնների և շվեյցարացիների կողմից կրկնակի մեծամասնության հանրաքվեի միջոցով՝ 1999 թվականի ապրիլի 18-ին և ուժի մեջ է մտել 2000 թվականի հունվարի 1-ին ու բազմիցս փոփոխությունների ենթարկվել հանրաքվեների արդյունքում։
Նախաբանում գրված է.
Նպատակային ոչ մի տեքստ սույն հոդվածի հետ, ինչպիսին Մարդու իրավունքների համընդհանուր հռաչակագիրն է, նշված չէ։
Սահմանադրությունը կարող է փոփոխվել միայն կրկնակի մեծամասնության հանրաքվեով[2]։ Դաշնային ժողովն ապահովում է, որպեսզի սահմանադրությունը հարգի ձևական միասնության սկզբունքը, հատկապես միջազգային իրավունքի պարտադիր կանոնների դեպքում և անկարող է չեղարկել որևէ հոդված՝ ըստ այս նույն սկզբունքի, եթե վերջինս ընդունված է ժողովրդի կողմից[3]։
Ի հակադրություն Ընդհանուր իրավունքը (Common law) կիրառող պետությունների՝ Շվեյցարիայի սահմանադրությունը ձևական իմաստ ունի։ Դա նշանակում է, որ օրենքներն ուժի մեջ են մտնում բարձրագույն մարմնի կողմից և խմբավորվում են պետության գործունեության համար կիրառվող միասնական տեքստում։