From Wikipedia, the free encyclopedia
«Ոսկե գլոբուս» (անգլ.՝ Golden Globe Award), ամերիկյան կինոմրցանակ, սահմանվել է Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի կողմից 1944 թվականին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Ոսկե գլոբուս» մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարվա հունվար ամսին և որոշվում է Հոլիվուդում բնակվող մոտավորապես 90 միջազգային լրագրողների քվեարկության արդյունքում։
Համարվում է 3-րդ հեղինակավոր մրցանակը «Օսկար»-ից ու «Գրեմմի»-ից հետո։
Ջեք Նիկոլսոնը ամենաշատ «Ոսկե գլոբուս» ստացած անհատն է, որը այդ պատվին արժանացել է 6 անգամ։ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, Օլիվեր Սթոունը, Շիռլի Մակլեյնը և Ռոզալինդ Ռասսելը երկրորդ տեղում են 5-ական մրցանակով։ Ռոզալինդ Ռասսելը միակ անհատն է, որը 5 անգամ ներկայացված լինելով այս մրցանակին այդպես էլ չի ստացել այն։
Ֆիլմերից ամենաշատ՝ 9 անվանակարգում ներկայացված է եղել «Նեշվիլլ» ֆիլմը, որ սակայն միայն մեկ «Ոսկե գլոբուս» է ստացել Լավագույն երգ անվանակարգում։ Երկրորդ տեղում 8-ական անվակարգերում ներկայացված են եղել «Կաբարե» (1973), «Բագսի» (1992) և «Տիտանիկ» (1998) ֆիլմերը։ 1967 թվականին «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» և 1991 թվականին «Կնքահայրը 3» ֆիլմերը ներկայացված են եղել 7 անվանակարգում չհաղթելով սակայն դրանցից ոչ մեկում։ 3 ֆիլմ՝ «Դոկտոր Ժիվագո», «Թռիչք կկվի բնի վրայով» և «Աստղի ծնունդը», ներկայացված լինելով 5 անվանակարգերում, հաղթել են բոլոր անվանակարգերում։
«Ոսկե գլոբուս» մրցանակին ներկայացված լինելու թվով ռեկորդակիրը դերասանուհի Մերիլ Սթրիփն է՝ 26 անգամ, որը նաև ամենաշատ Օսկարի ներկայացված անձն է (17 անգամ)։ Երկրորդ տեղում դերասան Ջեք Լեմոնն է՝ 22 անգամ։
«Ոսկե գլոբուսը» տրվում է լիամետրաժ և հեռուստատեսային ֆիլմերի համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.