Ոսկե արծիվ (կինոմրցանակ)
From Wikipedia, the free encyclopedia
«Ոսկե արծիվ» Ռուսաստանի ազգային կինոմրցանակ։ Ստեղծվել է Ռուսաստանի Գիտության և ազգային կինեմատոգրաֆիկական արվեստների ակադեմիայի կողմից (ակադեմիայի նախագահ Վլադիմիր Նաումով)։ Շնորհվում է 2002 թվականից[1]։ Ընտրությունը ըստ անվանակարգերի իրականացնում է փորձագիտական խորհուրդը. մրցանակը շնորհվում է ակադեմիայի գործող անդամների և թղթակից անդամների քվեարկության արդյունքում։