Ոսկե ծիրան
միջազգային կինոփառատոն, Հայաստան / From Wikipedia, the free encyclopedia
Ոսկե ծիրան, Երևանում անցկացվող ամենամյա ամենամեծ կինոփառատոնը, որը հիմնադրվել է 2004 թվականին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից և անցկացվում է հուլիսին։ Փառատոնն ամեն տարի ներկայացնում է 120-150 ֆիլմեր մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։ Վերջին տարիներին փառատոնը նաև Հայաստանում ամենաակտիվ լուսաբանվող իրադարձություններից է։ Փառատոնի բացման արարողության ժամանակ տեղի է ունենում արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեք։
Արագ փաստեր Ոսկե ծիրան, Տեսակ ...
Ոսկե ծիրան | |
---|---|
Տեսակ | կինոփառատոն |
Երկիր | Հայաստան |
Կարգախոս | Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ |
Հիմնադրված | 2004 |
Հիմնադիր | Հարություն Խաչատրյան և Միքայել Ստամբոլցյան |
Կայք | gaiff.am |
Փակել