From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Բաթլեր Եյթս (անգլ.՝ William Butler Yeats, հունիսի 13, 1865[1][2][3][…], Սանդիմաունթ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունվարի 28, 1939[1][5][6][…], Մենտոն և Ռոկբրյուն Կապ Մարտեն[7]), իռլանդացի անգլալեզու բանաստեղծ և դրամատուրգ։ 1923 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Ուիլյամ Բաթլեր Եյթս անգլ.՝ William Butler Yeats | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1865[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանդիմաունթ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Վախճանվել է | հունվարի 28, 1939[1][5][6][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Մենտոն կամ Ռոկբրյուն Կապ Մարտեն[7] |
Գերեզման | Drumcliff[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, գրող, քաղաքական գործիչ, Միստիկա և աստղագուշակ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Իռլանդական ազատ պետություն |
Կրթություն | National College of Art and Design? և The High School, Dublin? |
Գրական ուղղություններ | սիմվոլիզմ |
Անդամակցություն | Hermetic Order of the Golden Dawn? և Թագավորական գրական ընկերություն |
Պարգևներ | |
Ամուսին | Georgie Hyde-Lees?[11] |
Համատեղ ապրող | Մոդ Գոնն, Olivia Shakespear? և Margot Ruddock?[12] |
Զավակներ | Anne Yeats?[11] և Michael Yeats?[11] |
Ներշնչվել է
| |
William Butler Yeats Վիքիպահեստում |
Եյթսի հայրը նկարիչ էր, ու Յեթսը սկզբում գեղարվեստ ուսումնասիրեց, նախ՝ Դուբլինում, հետո էլ՝ Օքսֆորդում։ Եյթսն այդպես էլ հետևողական կրթություն չստացավ, չնայած կարծում էր, թե ինքը խորը ու յուրօրինակ մտածող է։ Սրա հիմնական պատճառը օկուլտիզմով, կաբալիզմով ու առհասարակ՝ միստիցիզմով տարված լինելն էր (Եյթսը մի ժամանակ տիկին Բլավատսկայայի Աստվածաբանական միության անդամն էր), ու նաև Էզրա Փաունդի հետ ընկերություն անելը։ Չնայած Փաունդը Եյթսից մոտ 20 տարի ջահել էր, Փաունդը Եյթսի վրա ավելի շատ ազդեց, քան Եյթսը Փաունդի։ Եյթսի պոետական տեխնիկան ուղղակի գերազանց է, հանգերը շքեղ են, ալիտերացիաներն ու ասոնանսները՝ արտակարգ հարուստ, բանաստեղծությունները՝ սքանչելի, որովհետև մտքերը բազմիմաստ են։ Բացի այս, Եյթսը միշտ ձգտում էր «գրի այնքան պարզ ոտանավոր, ինչքան հենց արձակն է»։ Եյթսի կյանքն անասելի հագեցած էր ու նույնիսկ «փոթորկալի»։ Եյթսը եռանդուն քաղգործիչ էր, Կելտական վերածնունդ կուսակցության նշանավոր անդամներից էր, դրամատուրգ էր, ռեժիսոր ու թատրոնի հիմնադիր, հրատարակիչ, թատերագետ ու թատերաքննադատ, ռադիոդասախոս և այլն։
Հրատարակել է բանաստեղծությունների ու պոեմների մի շարք ժողովածուներ, պիես դիմակներ ճապոնական թատրոնի ավանդույթներով, դրամաներ, կատաերգություններ։ Եյթսի գլխավոր ժողովածուներն են՝ The Wanderings of Oisin – Օյսինի դեգերումները (1889), The Wind among the Reeds – Քամին եղեգնուտում (1899), Poems Written in Discouragment – Բանաստեղծություններ ՝ գրված ընկճած պահերին (1913), Responsibilities – Պատասխանատվություն (1914), The Wild Swan at Coole - Վայրի կարապը Քուլում (1917), The Cat and the Moon and the Fragment - Կատուն ու լուսինն ու դրվագը (1922), The Tower – Աշտարակը (1928), A Full Moon in March - Լիալուսինը մարտին (1935), New Poems –Նոր բանաստեղծություններ(1938), A Vision – Տեսիլք (1926-1937) և այլն։
Ոգեշնչել է «Իռլանդական վերածնունդ» մշակութային շարժումը[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.