Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը
From Wikipedia, the free encyclopedia
Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը, լրիվ խորագիրն է՝ Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը, նրանց հերոսական, զվարճալի ու պանծալի արկածները Ֆլանդրիայում և այլուր (ֆր.՝ La Légende et les Aventures héroïques, joyeuses et glorieuses d'Ulenspiegel et de Lamme Goedzak au pays de Flandres et ailleurs), Շառլ Թեոդոր Անրի դը Կոստերի 1867 թվականին լույս տեսած հայտնի ֆրանսերեն վեպն է։ Համարվում է բելգիական գրականության գլուխգործոցը[1]։
Արագ փաստեր Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդըֆր.՝ La Légende et les Aventures héroïques, joyeuses et glorieuses d'Ulenspiegel et de Lamme Goedzak au pays de Flandres et ailleurs, Հեղինակ ...
Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը ֆր.՝ La Légende et les Aventures héroïques, joyeuses et glorieuses d'Ulenspiegel et de Lamme Goedzak au pays de Flandres et ailleurs | |
---|---|
Հեղինակ | Շառլ դը Կոստեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմավեպ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Կերպար(ներ) | Thyl Ulenspiegel?, Lamme Goedzak?, Claes?, Soetkin?, Nele?, Katheline? և Calleken? |
Նկարագրում է | Իսպանական Նիդերլանդներ |
Նկարազարդող | Albert Delstanche? և Ֆրանս Մազերել |
Կազմի հեղինակ | Hippolyte Boulenger? |
Երկիր | Բելգիա |
Հրատարակման տարեթիվ | դեկտեմբեր 1867 |
Վիքիքաղվածք | Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը |
Ulenspiegel (novel) Վիքիպահեստում |
Փակել
Պատմավեպը հիմնված է ստորին գերմաներեն ստեղծագործությունների գրական հերոս Թիլ Ուլենշպիգելի կերպարի վրա։ Կոստերի վեպը պատմում է ֆլամանդացի կատակասեր Թիլ Ուլենշպիգելի այլաբանական արկածների մասին Նիդեռլանդներում իսպանական տիրապետության դեմ հոլանդական ապստամբությունից անմիջապես առաջ և ընթացքում։