Ուղտեր (լատին․՝ Camelus), ուղտանմանների ընտանիքի ցեղ։ Խոշոր կենդանիներ են։ Բնակվում են անապատներում, կիսաանապատներում և տափաստաններում։ Ներկայումս գոյություն ունի ուղտերի երկու տեսակ՝
Մանրամասն տեղեկատվություն ՞Ուղտեր, Գիտական դասակարգում ...
Փակել
Ներկայումս ուղտերի մեծամասնությունը ընտելացված է, սակայն բացի շատ քիչ վայրի երկսապատավոր ուղտերից, որոնք բնակվում են Չինաստանում և Մոնղոլիայում գտնվող Գոբի անապատում, այսօր շատ ընտելացված ուղտեր հետ են վերադառնում վայրի բնություն (օրինակ Ավստրալիայում)։ Այսօր աշխարհում կա 19 միլիոն ուղտ, որից միասապատավոր 14 միլիոն, իսկ մնացածը երկսապատավոր։ Միասապատավոր ուղտերը տարածված են Արաբական թերակղզում, Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Սոմալի թերակղզում, որտեղ էլ գտնվում է ուղտերի ամենամեծաքանակ պոպուլյացիան։ Երկսապատավոր ուղտերը տարածված են Չինաստանում և Մոնղոլիայում։ Բացի դրանից մոտ մեկ միլիոն վայրենացած ուղտեր բնակվում են Ավստրալիայում։ Հնուց ի վեր ուղտերը օգտագործվել են մարդու կողմից տարբեր նպատակների համար։ Ենթադրվում է, որ ուղտերի ընտելացումը սկսվել է Արաբական թերակղզում։