Չափագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Չափագրություն, չափագրում, կառույցի (կանգուն կամ կիսավեր) բոլոր մասերի և տարրերի ճշգրիտ բնօրինակային չափումների, հորիզոնական և ուղղահայաց հանույթի հիման վրա կազմված գծագրեր (հատակագծեր, ճակատներ, կտրվածքներ և այլն)։ Չափագրության ճարտարագիտական հուշարձանների վերականգնման, գիտական վերակազմության, ճարտարագիտական կոմպոզիցիաների և ձևերի կառուցման օրինաչափությունների վերլուծության հիմնական աղբյուրներից է։ Չափագրության մեթոդները տարբեր են․ ձեռքի պարզ գործիքների միջոցով, գեոդեզիական, ֆոտոգրամմետրիկ, տարբեր մեթոդների միաժամանակ կիրառում են։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ըստ ճշգրտության և մանրամասնության՝ չափագրությունները հիմնականում ստորաբաժանում են՝ արձանագրային, ճարտարապետական, ճարտարապետական-հնագիտական տեսակների։