From Wikipedia, the free encyclopedia
Չափորոշչային վերահսկողություն (անգլ.՝ Authority control), գրադարանային գործում գրադարանային կատալոգների և գրադարանային տեղեկատվության կազմակերպում՝ յուրաքանչյուր թեմային որոշակի անվանում վերագրելով[1][2]։ Այդպիսի յուրահատուկ վերնագրեր հաջորդաբար օգտագործվում են կատալոգում[3] և աշխատում են մյուս կազմակերպչական տվյալների հետ, օրինակ՝ խաչաձև հղումների[3][4]։ Յուրաքանչյուր վերնագիր ունի կիրառման և օգտագործման սահմանների կարճ բնութագիր. նմանատիպ կազմակերպումը օգնում է գրադարանների անձնակազմերին պատրաստ վիճակում պահել կատալոգը և դյուրացնում է հետազոտողների աշխատանքը[5]։
Կատալոգ կազմողները յուրաքանչյուր երևույթին (հեղինակ, գիրք, ժողովածու, հրատարակչություն) ամրագրում են յուրահատուկ տեքստային նույնականացնող, որը հաջորդաբար օգտագործվում է այդ երևույթի բոլոր հղումների միանման բացատրման համար, եթե նույնիսկ գրառման այդ տարբերակը կեղծանուն է և ծածկանուն[6]։ Յուրահատուկ վերնագիրը թույլ է տալիս ստանալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ներառյալ տվյալ երևույթների հետ կապված տեղեկությունները[6]։ Չափորոշչային վերահսկողությունը կարող է տեղավորվել տվյալների շտեմարանում և ներառել կապեր այլ շտեմարանների հետ[7]։ Այդ իսկ պատճառով չափորոշչային վերահսկողությունը գրադարանային վերահսկողության և չափորոշչային բառարանի տարատեսակ է։
Թեկուզ չափորոշչային վերահսկողության կարող է ենթարկվել ցանկացած տեղեկատվություն (պայմանական վերնագրեր, անձնանուններ, կորպորատիվ անվանումներ)[2], գրադարաններում կատալոգները հիմնականում կենտրոնացած են հեղինակների անունների և գրքերի վերնագրերի շուրջ։ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի դասակարգումը կատարում է նմանատիպ գործառույթ, չնայած դրանք հաճախ դիտարկում են առանձին։ Ժամանակի ընթացքում չափորոշչային վերահսկողության գրառումները պահանջում են փոփոխումներ և թարմացումներ. չնայած նպատակը տվյալների անքակտելի համակարգ ստեղծելը չէ, այլ օգնում է համակարգել և փնտրել տեղեկատվությունը[5]։
Երբեմն միևնույն մարդը կամ առարկան հավաքածուում ունի անվան կամ անվանման մի քանի տարբերակ[6][9], որը կարող է տեղեկատվության ներմուծման ժամանակ խնդիրներ առաջացնել։ Չափորոշչային վերահսկողությունը թույլ է տալիս խմբավորել տրամաբանորեն կապված նյութերը։ հավաքածու կազմողներն ընտրում են ունիվերսալ ինդեքս, որը ներառում է բոլոր հնարավոր տարբերակները, ուղղագրական տարբերակները և հաճախակի սխալ տարբերակները, տարբեր ամսաթվեր և այլն։ Օրինակ, Դիանա արքայադուստր Ուելսի հոդվածում նրա մասին գրում են ինչպես «Դիանայի», այնպես էլ «արքայադուստր Դիանայի», իսկ չափորոշչային վերահսկողությունում նրան կանվանեին միանշանակ։ Օնլայն-հավաքածուը կունենա այս տեսքը[2].
Բոլոր այս տարբերակները բնութագրում են միևնույն մարդուն։ Չափորոշչային վերահսկողության դեպքում ընտրվում է միասնական «հասանելիության կետ». Diana, Princess of Wales, 1961—1997: Diana, Princess of Wales, 1961—1997[15]:
Քանի որ յուրաքանչյուր գրադարան ի սկզբանե ինքնուրույնաբար էր մշակել մուտքի կետերը, ապա դյուրացման համար գոյություն ունեն VIAF-ի նման ստանդարտացված հավաքածուներ։ Օրինակ՝ արքայադուստր Դիանայի նույնականացման համարը Գերմանիայի ազգային գրադարանում 118525123 է, իսկ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում՝ Diana, Princess of Wales, 1961—1997: VIAF-ն առաջարկում է ընդհանուր նույնականացիչ VIAF ID: 107032638, որը միավորում է այս բոլոր տարբերակները[15]։
Երբեմն երկու տարբեր հեղինակներ տպագրվում են միևնույն անունով, օրինակ՝ եթե նրանք ամբողջովին անվանակից են կամ օգտագործում են ընդհանուր կեղծանուն[6]։ Այս ոչ միանշանակությունը լուծելու համար հասանելիության կետին կարող է ավելացվել լրացուցիչ տեղեկույթ՝ ծննդյան և մահվան թվականներ, ստեղծագործական տարիները, բնութագրող բնաբան։
Գրադարանային հավաքածուում չափորոշչային վերահսկողություն իրականացնելու տարբերակ է տարրերի առանձին կառավարվող ցուցակի կազմումը, որին և որից դեպի հավաքածու կբերեն խաչաձև հղումները։ Այդ ցուցակը շատ հաճախ անվանում են «չափորոշչային նիշք (ֆայլ)»(անգլ. authority file): Այն ներառում է վերնագրերի բոլոր հնարավոր տարբերակները՝ ներառյալ նախընտրությունները, ինչպես նաև (հաճախ) այդ տարբերակների ուսումնասիրման գործընթացում ստացված տեղեկություններ[13]։
Չափորոշչային նիշքերի միակ գործառույթը ոչ թե տեղեկատվություն տրամադրելն է, այլ այն կազմակերպելը[13]։ Նրանք միայն թույլ են տալիս հասկանալ, որ տվյալ անունը կամ անվանումը բացառիկ են։
Ահա մի շարք ստանդարտներ, որոնք օգտագործում են տարբեր համառոտագրեր։
Ստանդարտներ մետատվյալների վարման համար.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.