Չեբոքսարի - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Չեբոքսարի.

Չեբոքսարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չեբոքսարի ազգային գրադարանի շենքը
Չեբոքսարի ազգային գրադարանի շենքը

Չեբոքսարի (չուվաշերեն՝ Շուպաշքար), Չուվաշական ԻԽՍՀ մայրաքաղաքը (1925 թվականից)։ Գտնվում է Վոլգայի աջ ափին։ Գետային նավահանգիստ է, ավտոճանապարհների հանգույց։ Կա երկաթուղային կայարան, օդանավակայան։ 323 հազար բնակչությանբ (1980)։ Հայտնի է 1469 թվականից, 1555 թվականից Մոսկովյան պետության ամրոցն էր։ Քաղաք է 1781 թվականից։ 1611-1612 թվականներին բնակիչները մասնակցել են Մինինի և Պոժարսկու ղեկավարած ժողովրդական աշխարհազորին։ 1920-1925-ը Չուվաշական Ինքնավար Մարզի վարչական կենտրոնն էր։ Չեբոքսարի արդյունաբերականա և մշակութային խոշոր կենտրոն է։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, թեթև, սննդի և փայտամշակման արդյունաբերությունը։ Կաշինանյութերի արտադրություն, 2 ՋԷԿ։ Վոլգայի վրա է Չեբոքսարիի ՀԷԿ-ը։ Չեբոքսարիում է Չուվաշական համալսարանը, ունի մանկավարժական և գյուղատնտեսական ինստիտուտներ, Մոսկվայի կոոպերատիվ ինստիտուտի ֆակուլտետ, տեխնիկումներ, ուսումնարաններ, ԳՀԻ-ներ, թանգարաններ, 5 թատրոն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 687


{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Չեբոքսարի
Listen to this article