Չեխիայի տեխնիկական համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Չեխիայի տեխնիկական համալսարան[6], համալսարան Պրահայում, Կենտրանական Եվրոպայի ամենահին տեխնիկական համալսարանը[7]։ Հիմնադրվել է 1707 թվականին ավստրիացի կայսր Իոսիֆ 1-ինի կողմից։
Հապավում | ČVUT |
---|---|
Տեսակ | համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն, research institution? և հրատարակչություն |
Կարգախոս | Scientia est potentia |
Հիմնադրված է | 1707 |
Տիպ | պետական |
Ռեկտոր | Վացլավ Գավլիչեկ |
Ուսանողներ | 23 185 (2011) |
Անդամակցություն | Եվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, ORCID[2][3], Եվրոպայի համալսարանների միություն[4], CESNET?, Partnership of a European Group of Aeronautics and Space Universities?, Առաջադեմ ճարտարագիտական կրթության և հետազոտության եվրոպական դպրոցների համաժողով, EuroTeQ? և Association of Libraries of Czech Universities?[5] |
Երկիր | Չեխիա |
Տեղագրություն | Չեխիա, Պրահա |
Հասցե | Zikova 4, 166 36, Prague 6 |
Պարգևներ | |
Կայք | cvut.cz |
Czech Technical University Վիքիպահեստում |
Չեխիայի տեխնիկական համալսարանը համարվում է Չեխիայի ամենամեծ համալսարաներից մեկը։ 2008 թվականի փետրվարի 13-ի տվյալներով այդտեղ են սովորում 22 934 աշակերտներ։ Ուսուցումն իրականացվում է չեխերեն և անգլերեն։ Բուհի ավարտականները հանդիսանում են եվրոպացի հայտնի գիտնականներ՝ այդ թվում և Կրիստիան Դոպլերը, Վլադիմիր Պրելոգին և այլք։
Համալսարանի հիմնական շենքը Պրահայում է՝ Դեյվիցե շրջանում։ Այստեղ բուհ կառուցելու գաղափարն ընդունվել է 1920-ական թվականներին Չեխիայի առաջին հանրապետության ժամանակաշրջանում, ավելի ուշ գաղափարը կյանքի է կոչվել Անտոնինա Էնգելիի նախագծով։ 2009 թվականի սեպտեմբերին համալսարանի տարածքում բացվեց ազգային տեխնիկական գրադարան։
Բոլոր ֆակուլտետները ներկայացնում են ուսանողներին և աշխատակիցներին WiFi-ի հասանելիություն, համալսարանի տարածքում գործում է Eduroam նախագիծը։
Չեխիայի տեխնիկական համալսարանի հովանավորնեից են Toyota, Skanska, Bosch, Siemens, Honeywell, GE, Rockwell, ABB Group, McKinsey, DaimlerChrysler, Škoda Auto, Ericsson, Vodafone և այլ ընկերություններ։