Չեխիայի օրհներգ
From Wikipedia, the free encyclopedia
Չեխիայի օրհներգ («չեխ․՝ Kde domov můj?»[1] («Որտե՞ղ է իմ տունը», կամ «Որտե՞ղ է իմ հայրենիքը»), օգտագործվում է 1993 թվականից ի վեր[2]։ Այնուամենայնիվ, 1920 թվականից ի վեր «Որտե՞ղ է իմ տունը» մասը, օգտագործվել է որպես Չեխոսլովակիայի ազգային օրհներգի բաղկացուցիչ մաս, որտեղ չեխերեն առաջին հատվածի հետ մեկտեղ կար նաև երկրորդը՝ սլովակերեն՝ «Nad Tatrou sa blýska», որն այժմ հանդիսանում է Սլովակիայի ազգային հիմնը։
Արագ փաստեր Չեխիայի օրհներգ, Տեսակ ...
Չեխիայի օրհներգ | |
---|---|
Տեսակ | օրհներգ |
Բառերի հեղինակ | Յոզեֆ Տիլ |
Երգահան | Ֆրանտիշեկ Շկրոուպ |
Երկիր | Չեխիա |
Թարգմանություններ | The Bohemian National Hymn, My Fatherland? |
National Anthem of the Czech Republic Վիքիպահեստում |
Փակել
Երաժշտության հեղինակը չեխ կոմպոզիտոր, դիրիժոր, երգիչ Ֆրանտիշեկ Շկրոուպն է, բառերի հեղինակը՝ Յոզեֆ Կաեթան Տլը (չեխ․՝ Jozef Kajetán Tyl)[3]: Կոմպոզիցիան նրանց կողմից գրվել է «Ֆիդլովաչկա, կամ մի՛ երդվիր և մի զայրացիր» կատակերգության համար, որն առաջին անգամ՝ 1834 թվականի դեկտեմբերի 21-ին բեմադրվել է Պրահայի Էստես թատրոնում[4].