Պադանգ
քաղաք Ինդոնեզիայում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Ինդոնեզիայում From Wikipedia, the free encyclopedia
Պադանգ[6] (ինդոն.՝ Padang), քաղաք-նավահանգիստ Ինդոնեզիայում։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պադանգ | |||||
| |||||
Երկիր | Ինդոնեզիա | ||||
Համայնք | West Sumatra?[1][2] | ||||
Ներքին բաժանում | Bungus Teluk Kabung?[3][4], Koto Tangah?[3][4], Kuranji?[3][4], Lubuk Begalung?[3][4], Lubuk Kilangan?[3][4], Nanggalo?[3][4], West Padang?[3][4], South Padang?[3][4], East Padang?[3][4], North Padang?[3][4] և Pauh?[3][4] | ||||
Հիմնադրված է | օգոստոսի 7, 1669 թ. | ||||
Մակերես | 694 000 000 քառակուսի մետր | ||||
ԲԾՄ | 3 մետր, 1853 մետր | ||||
Բնակչություն | ▲909 040 մարդ (2020)[5] | ||||
Ժամային գոտի | UTC+7 | ||||
Փոստային դասիչ | 25000 | ||||
Պաշտոնական կայք | padang.go.id | ||||
| |||||
Կղզու մեծությամբ երրորդ քաղաքն է, Արևմտյան Սումատրա նահանգի մայրաքաղաքը։ Պադանգը լաստանավային ծառայությամբ կապված է Ջակարտայի հետ և ունի միջազգային օդանավակայան։ Բնակչությունը կազմում է 757 600 բնակիչ։
Քաղաքում կան մի քանի համալսարաններ, որոնցից Անդալասի համալսարանը հիմնադրվել է 1955 թվականին և Ինդոնեզիայի ամենահին համալսարաններից մեկն է։
Պադանգը եղել է խոշոր առևտրային կենտրոն սկսած 16-րդ դարից։ Քաղաքի վերահսկողությունը 1663 թվականին անցել է հոլանդացիներին, ապա երկու անգամ բրիտանացիներին. առաջին անգամ 1781-1784 թվականներին առաջին անգլո-հոլանդական պատերազմի ժամանակ, և կրկին 1795-1819 թվականներին՝ նապոլեոնյան պատերազմների ժամանակ։ Մինչև մոտ 1780 թվականը հիմնականում արտահանվել է ոսկի։ Ոսկու հանքավայրերը սպառելուց հետո սուրճը, աղը և տեքստիլն են դարձել արտահանման հիմնական արտադրանքը։
1797 թվականին ցունամին հարվածել է Պադանգին 5-10 մ ալիքի բարձրությամբ, որը տեղի է ունեցել 1797 թվականի Սումատրայի 8,5-8,7 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո։ Երկրաշարժի հետևանքով քաղաքը զգալի վնասներ է կրել, զոհվել է 2 մարդ։ Ցունամին ափ է նետել Արաու գետում խարսխված նավերը, ներառյալ 200 տոննա կշռող նավեր։ 1833 թվականին մեկ այլ ցունամի է հարվածել Պադանգին` ալիքի 3-4 մետր բարձրությամբ[7]։
Ինդոնեզիայի կողմից անկախության հռչակման ժամանակ Պադանգն ունեցել է շուրջ 50,000 բնակիչ։ 1940-ական թվականներին հիմնականում արտահանվել են սուրճ և կոպրա։ Հետագա տարիներին քաղաքի բնակչության արագ աճը արդյունք էր ինչպես բնակչության բնական աճի, այնպես էլ երկրի այլ մարզերից բնակչության միգրացիայի։
2009 թվականի սեպտեմբերի 30-ին Պադանգի մեծ մասը ավերվել է երկրաշարժից, զոհվել է 313 մարդ[8][9][10][11]։
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
---|---|---|
1819 | 8500 | — |
1874 | 25 000 | +194.1% |
1920 | 28 754 | +15.0% |
1930 | 40 744 | +41.7% |
1961 | 143 699 | +252.7% |
1971 | 350 277 | +143.8% |
1980 | 480 922 | +37.3% |
1990 | 631 263 | +31.3% |
2010 | 833 562 | +32.0% |
2013 | 876 678 | +5.2% |
2016 | 914 970 | +4.4% |
Պադանգը գտնվում է հասարակածային կլիմայական գոտում, Ինդոնեզիայի ամենախոնավ քաղաքներից մեկն է։ Տեղումները կազմում են տարեկան մոտ 4300 մմ։ Տարվա ամենաչոր ամիսը փետրվարն է` 250 մմ տեղումներով։ Տարվա ընթացքում ջերմաստիճանը գրեթե հաստատուն է և կազմում է մոտ 26 °C:
Պադանգի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 33.9 (93) |
34.4 (93.9) |
33.9 (93) |
33.3 (91.9) |
33.9 (93) |
33.9 (93) |
33.3 (91.9) |
33.3 (91.9) |
32.8 (91) |
33.3 (91.9) |
32.8 (91) |
32.8 (91) |
34.4 (93.9) |
Միջին բարձր °C (°F) | 30.6 (87.1) |
31.7 (89.1) |
31.7 (89.1) |
31.7 (89.1) |
32.2 (90) |
32.2 (90) |
31.7 (89.1) |
32.2 (90) |
32.2 (90) |
31.7 (89.1) |
31.1 (88) |
30.6 (87.1) |
31.6 (88.9) |
Միջին օրական °C (°F) | 27.0 (80.6) |
27.0 (80.6) |
27.0 (80.6) |
27.2 (81) |
27.5 (81.5) |
27.0 (80.6) |
25.0 (77) |
25.0 (77) |
26.7 (80.1) |
26.7 (80.1) |
26.7 (80.1) |
26.7 (80.1) |
26.6 (79.9) |
Միջին ցածր °C (°F) | 23.3 (73.9) |
24.4 (75.9) |
23.9 (75) |
23.9 (75) |
23.9 (75) |
23.9 (75) |
23.3 (73.9) |
23.3 (73.9) |
23.9 (75) |
23.9 (75) |
23.9 (75) |
23.9 (75) |
23.8 (74.8) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 21.1 (70) |
20.6 (69.1) |
21.1 (70) |
21.7 (71.1) |
21.7 (71.1) |
20.0 (68) |
21.1 (70) |
20.6 (69.1) |
21.1 (70) |
21.1 (70) |
21.1 (70) |
21.1 (70) |
20.0 (68) |
Տեղումներ մմ (դյույմ) | 351 (13.82) |
259 (10.2) |
307 (12.09) |
363 (14.29) |
315 (12.4) |
307 (12.09) |
277 (10.91) |
348 (13.7) |
352 (13.86) |
495 (19.49) |
518 (20.39) |
480 (18.9) |
4172 (164,25) |
Միջին ամսական արևային ժամ | 175 | 181 | 175 | 188 | 200 | 206 | 200 | 186 | 136 | 135 | 167 | 167 | 2116 |
Աղբյուր #1: Կենսակլիմայական դասակարգման համաշխարհային համակարգ[12] | |||||||||||||
Աղբյուր #2: Գերմանական եղանակի ծառայություն (1961–1990)[13] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.